Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

26-ԱՄՅԱ ՈՒՍՈՒՑԻՉ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԱՐԳՅԱՆՑԸ ՍՏԵՐԵՈՄԵՏՐԻԱՅԻ 3D ԼԱԲՈՐԱՏԻՈՐԻԱ Է ՍՏԵՂԾԵԼ

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ՄՊՀ համալսարանական ճեմարանի մաթեմատիկայի 26-ամյա ուսուցիչ Ալեքսանդր Գարգյանցը վերջերս ստերեոմետրիայի 3D լաբորատիորիա է ծրագրավորել


26-ամյա ուսուցիչ Ալեքսանդր Գարգյանցը ստերեոմետրիայի 3d լաբորատիորիա է ստեղծել

Ստերեոմետրիան երկրաչափության բաժին է, որն ուսումնասիրում է երկրաչափական պատկերների հատկությունները տարածության մեջ։

Ալեքսանդրը ծրագրավորել է 3D սենյակ, որում «օդում կախված է» երկրաչափական հսկա պատկեր, որը կարելի է շրջանցել, պտտել, երկատել և կատարել մի շարք այլ գործողություններ՝ կախված նրանից, թե թվային գրատախտակի վրա ինչ խնդիր է առաջարկված լուծել։ Գրատախտակի վրա էլ հենց հնարավոր է գրել լուծումը։

Այսպիսի տեսայնացումը հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր լավ գիտեն թեորեմներն ու ապացույցները, բայց խնդրին ճիշտ կողմից մոտենալու համար նրանց հուշում է պետք։

«Տեսնելով պատկերը բոլոր կողմերից՝ նրանք ավելի արագ են կողմնորոշվում և արդյունքում ոչ միայն ստանում են ճիշտ պատասխանը, այլ նաև զարգացնում են երկրաչափական հոտառությունը»,- գրում է armmuseum.ru-ն։

Մշակման հեղինակը լիահույս է, որ տվյալ հարթակից կկարողանան օգտվել երեխաները երկրի ողջ տարածքում։ Հետագայում Գարգյանցը նախատեսում է ստեղծել նաև ֆիզիկական և քիմիական լաբորատորիաներ, ինչպես նաև, հնարավոր է, պատմական քվեստեր կմշակի։

Կիսվել
Загрузка...