Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՊԱՏԱՀԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

30 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՍԿՍՎԵՑ ՀԱՅԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«…Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք․․․»․ 30 տարի առաջ` հունվարի 12-ին, այս կոչով հանդես եկավ Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովը՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատի հետ հանդիպման ժամանակ

30 տարի առաջ այս օրերին Բաքվում սկսվեց հայերի զանգվածային տեղահանությունը

Այս կոչը դարձավ հակահայկական քարողչության ահագնացող ալիքի շարժիչը, որն իր ճանապարհին կուլ էր տալու Բաքվում բնակվող հայերին ու նրանց հետ կապված ամեն ինչ։

Այդ կոչից հետո բազմահազարանոց ամբոխը բաժանվեց խմբերի և  նախանշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարանները և սկվսեց անմարդկային դաժանությունը։

30 տարի առաջ այս օրերին Բաքվում սկսվեց հայերի զանգվածային տեղահանությունը

Ջարդերն իրականացնող ազգայնականները լայն աջակցություն էին ստանում պետական կառույցներից ու իրավապահ մարմիններից։ Շուրջ 7 օր տևած ջարդերից հետո, երբ Բաքվում վերականգնվեց խորհրդային իշխանությունը, Գորբաչովի հրամանագրով հաստատվեց արտակարգ դրություն։

7-օրյա ջարդերից հետո Բաքուն գրեթե ամբողջությամբ հայաթափվեց․ շուրջ 250 հազար հայեր տեղահանվեցին և կոտորվեցին, հազարավորներն անհայտ կորան։

Ադրբեջանի իշխանությունները կատարվածն ամբողջովին բարդեցին այսպես կոչված «խուլիգանական տարրերին»՝ մինչդեռ կատարվածում կառավարական  ուղղորդումն անհերքելի էր։

Կիսվել
Загрузка...