Թեմաներ՝
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱԲԽԱԶԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ․ ՆՐԱՆ ՓՈԽԱՐԻՆԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ

Աբխազիայի խորհրդարանը երկրի վարչապետ Վալերի Բգանբուին նշանակել է նախագահի պաշտոնակատար

Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել․ նրան փոխարինել է վարչապետը

Ավելի վաղ աբխազական խորհրդարանն արտահերթ նիստում ընդունել է երկրի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հրաժարականը։

Հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո Հաջիմբան տեսաուղերձ է հղել ժողովրդին, որում շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր իրեն սատարել են, և հայտարարել, որ այլևս չի հավակնելու Աբխազիայի նախագահի պաշտոնին։

Բայց ինչպես մի փոքր երկար ու գեղարվեստորեն նկատել է երկրի փոխնախագահ Ասլան Բարցիցը, դա չի նշանակում, որ Ռաուլ Ջումկովիչն անգործ նստելու է։

Այնպես որ, ամենայն հավանականությամբ, Աբխազիայում այս պահին մի փոքր մարած քաղաքական ինտրիգը կարող է շուտով նոր թափ առնել։

Կիսվել
Загрузка...