Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԹԵԺ Է, ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ

Աբխազիայում իրավիճակը սրվում է, և ավելի ու ավելի քիչ հույս է մնում հեղափոխության թավշյա տարբերակի համար

ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԹԵԺ Է, ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ

Ամեն ինչ պարզ է ու դժվար միաժամանակ։

Աբխազիայի խորհրդարանը չի ցանկանում երկրի նախագահի պաշտում տեսնել Ռաուլ Խաջիմբային։ Վերջինս էլ հրաժարական տալ չի էլ մտածում։

ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԹԵԺ Է, ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ

Աբխազիայի Անվտանգության խորհրդի ղեկավարն արդեն հայտարարել է, որ ցուցարարները հասցրել են բացել նախագահի աշխատակազմի կաբինետները, այդ թվում՝ զենքի սենյակը:

Այժմ նրանց ձեռքում որոշակի քանակությամբ զենք կա։

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան չի հոգնում ցուցարարներին բանակցությունների կոչ անել, մինչդեռ նրա վարչակազմի շենքի մոտ, որտեղ մնում են հանրապետության ղեկավարի հրաժարականը պահանջող ցուցարարները, աստիճանաբար ձգվում են նրա եւ գործող իշխանության կողմնակիցներն՝ այսօր այստեղ կայանալիք հանրահավաքին:

Կարճ ասած՝ այժմ Աբխազիայում կա դասական, հեղափոխական իրավիճակ՝ ազգային կոլորիտով։

Երբ և՛ վերևները, և՛ ներքևները պարզապես իրար չեն ուզում։

Վերջին տվյալներով՝ Սուխումում այժմ սպասում են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևին:

Կիսվել
Загрузка...