Թեմաներ՝
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳԻՉՆ ԱԶԴԵՑԻԿ ԿՆՈՋ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԲԱԶՄԻՑՍ ԻՐԵՆ ՌԱՍԻՍՏԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ Է ԹՈՒՅԼ ՏՎԵԼ

Արդբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվանզովի՝ քաղաքական պատճառներով հայազգի սոպրանո Ռուզաննա Մանթաշյանի հետ երգելուց հրաժարվելու ստոր քայլը նոր մանրամասներով է համալրվել

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳԻՉՆ ԱԶԴԵՑԻԿ ԿՆՈՋ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԲԱԶՄԻՑՍ ԻՐԵՆ ՌԱՍԻՍՏԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ Է ԹՈՒՅԼ ՏՎԵԼ

Պարզվում է՝ Դրեզդենի օպերային թատրոնը չի վրդովվել, չի հրաժարվել այդ, այսպես կոչված, արտիստի ծառայություններից, նրան խայտառակությամբ դուրս չի շպրտել, այլ հլու-հնազանդ կատարել է նրա գռեհիկ պահանջը։

Բացի այդ պարզվում է՝ բոլորովին վերջերս նա և իր հռչակավոր կինը՝ հայտնի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն, հերթական համերգի ժամանակ հրաժարվել են հռչակավոր դաշնակահար և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի նվագակցությունից և իրենց այլ կատարող են պահանջել՝ ոչ մի կերպ չբացատրելով իրենց արարքի պատճառները։

Հասկանալի է, որ նման արարքները չէին ներվի ոչ մի Յուսիֆ Էյվազովի, ով բարձր երաժշտության աշխարհում ոչ ոք է և նրան ոչ ոք չգիտի։

Ավելին, գործընկերները հաճախ նրա մեջքի հետևում հեգնանքով վերջինիս «Նետրոբկոյի ծերուկ» են անվանում։

Հենց սիրելի կնոջ մեծ ճանաչումն ու ազդեցիկությունն է Էյվազովին հնարավորություն տալիս իրեն պահել քմահաճ, ռասիստական բարդույթներով և ազգայնական համոզմունքներով տենորի պես։

Անհավատալի է, որ նման բան կարող էր տեղի ունենալ հենց Գերմանիայում։

Իսկ ո՞ւր մնաց հանդուրժող, լուսավորյալ և քաղաքակիրթ Եվրոպան՝ իր հավերժական, համամարդկային արժեքներով։

Թե՞ երկակի ստանդարտները շարունակում են գործել հազվագյուտ, բայց բացառիկ դեպքերում:

Կիսվել
Загрузка...