Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՏԵՆՈՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԲԵՄ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՀԱՅ ՍՈՊՐԱՆՈՅԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ

«Սպորտը քաղաքականությունից դուրս է, արվեստը քաղաքականությունից դուրս է». սիրում են կրկնել Բաքվում, շարունակելով սերմանել ատելություն թե՛ հայերի, և թե՛ հայկականի նկատմամբ:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՏԵՆՈՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԲԵՄ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՀԱՅ ՍՈՊՐԱՆՈՅԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ

Ինչպես դա եղավ անցյալ տարվա ամռանը, երբ Հենրիխ Մխիթարյանը տարրական անվտանգության նկատառումներով չմասնակցեց Բաքվում  Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը։

Այժմ ահա նոր, ևս մեկ հայատյաց էքսպրոմտ։

Ադրբեջանի քաղաքացի, օպերային երգիչ և տենոր Յուսիֆ Էյվազովը, ով թեև ավելի շատ հայտնի է որպես աշխարհահռչակ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը, հրաժարվել է քաղաքական պատճառներով հանդես գալ Ռուզաննա Մանթաշյանի՝ հայտնի սոպրանոյի հետ:

Նրանք պետք է միասին ելույթ ունենային փետրվարի 7-ին Դրեզդենի օպերայում ամենամյա բարեգործական համերգի շրջանակներում։

Հարց է առաջանում, թե ինչ քաղաքական դրդապատճառներ կարող են լինել, որոնք խանգարում են մի արտիստի ելույթ ունենալ մյուսի հետ։

Ոչ մի։ Կապ ունի միայն արտիստուհու կոնկրետ ազգությունը։

Իսկ դրա հետ մեկտեղ կենդանական վախը՝ հայրենիքում չդառնալ հերթական կորուսյալ ու հետապնդվող զոհը, ում մեղքը միայն այն է, որ նա համարձակվել է երգել (սարսափելի է ասել) հայուհու հետ։

Հարց է ծագում, և սա այն երկիրն է, այն հասարակությունն ու այն մարդիկ, որոնց հետ մենք մի օր ապրելու ենք խաղաղության ու բարիդրացիության մե՞ջ։

Հարցը, թերևս, հռետորական է․․․

Կիսվել
Загрузка...