Թեմաներ՝
#ՊԱՏԱՀԱՐ #ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՆԿԱՐԾԱԿԻՈՐԵՆ ՍԿՍԵԼ Է ԻՐԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼ

Քանի դեռ Դոնալդ Թրամփի՝ Իրանի ռազմական ոլորտի բարձրաստիճան և ամենանշանակալի դեմքերից մեկին լիկվիդացնելու վտանգավոր և, անկեղծ ասած, հիմար որոշման պատճառով ողջ աշխարհն իրեն համարում էր Երրորդ համաշխարհային պատերազմի սահմանին, քանի դեռ նույն  այդ աշխարհը ցավակցում էր ուկրաինական ինքնաթիռի զոհերի հարազատներին, Ադրբեջանն այդ ընթացքում կրկին տարվեց ինքն իրեն գերտերություն համարելու կուրացնող մոլուցքով

Իլհամ Ալիև

Պարզվում է, որ չնայած Իրաքի տարածքում իրանցի գեներալի ավտոշարասյան ուղղությամբ Ամերիկյան հարվածն առանց համաձայնության և նույնիսկ պաշտոնական Բաղդադին ծանուցելու միջազգային իրավունքի ակնհայտ խախտում էր, բայց դա նաև հիմք է տալիս հենց Ադրբեջանին «Ղարաբաղում հայ ահաբեկիչների կետային ոչնչացում» իրականացնելու համար։

Չէ՞ որ Բաքվում ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սահմանագծի այս կողմում մենք ամեն վայրկյան նրանք դեմ տոտալ ահաբեկչական պատերազմի ծրագրեր ենք մշակում։

Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդհանրապես բացահայտ սպառնում է Ադրբեջանին, որ հայ զինվորների գրոհային խմբերը պայմանավորված ժամին հարվածներ կհասցնեն ադրբեջանական սրբազան նավթամուղին և այլ երկաթուղիներին։

Այնուհետև բացվում է իսկապես ապոկալիպտիկ մի պատկեր։

Այնտեղ նրանք բոլոր լուրջ հիմքերն ունեն ենթադրելու, և դա ավելին է, քան այն վարկածը, որ Արցախում ակտիվորեն նախապատրաստվում են էթնիկ թալիշների, լեզգիների և Ադրբեջանի այլ ազգային փոքրամասնություններից կազմված ահաբեկչական խմբերի, որոնք մինչև վերջերս ապրել են այնտեղ, ըստ պաշտոնական քարոզչության, շատ երջանիկ և ոչ մի վիշտ չիմանալով։  Եվ ահա, հերթական դանակը բարի ու աշխարհի ամենահանդուրժող ժողովրդի թիկունքին։

Դե, իսկ այն, որ Հայաստանը, իսկ հետ միասին նաև Արցախը, խրոինիկ կերպով վխտում են քուրդ ահաբեկիչներով, որոնց համար մեր երկրները պարզապես ազատ անցուղի է, դրա մասին ձեզ կպատմի ցանկացած քյուրդամիրցի տաքսու վարորդ։

Եվ, իհարկե, ռազմա-տրանսպորտային լոգիստիկայի ամենավերջին հետազոտություններից: Եթե որևէ մեկը դեռ տեղյակ չէ, ապա հենց Հայաստանի տարածքով է Իրանն այս տարիների ընթացքում զենք ուղարկել և ուղարկում իրանամետ խմբավորումների համար․..դեպի Իրաք։

Նոբելյան մրցանակ տարրական տրամաբանությամ համար նրան, ով մեզ կբացատրի, թե գործնականում ինչպես կարելի է դա ընդհանրապես իրականացնել։

Հենց այս վերոգրյալ էլ սրբազան իրավունք է տալիս Ադրբեջանին մի օր օդ բարձրացնել իր հարվածային դրոնները և «կանխարգելիչ և կետային հարվածներ» հասցնել Արցախին։

Խորհրդային ժամանակաշրջանում ամբողջ Ադրբեջանում փակցված էին այն ժամանակվա գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի գովաբանական ձոնից մեջբերումով պաստառներ՝ «Լայնորեն քայլում է Ադրբեջանը»։

Այսօր Ադրբեջանը, կարծես թե, որոշել է կրկին փորձել լայնորեն քայլել։

Մենք նրան զգուշացնում ենք և հորդորում ենք միայն մեկ բան՝ այդ ընթացքում չպատռել տապատը:

Կիսվել
Загрузка...