Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԼԻԵՎԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԵՐՔԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԸ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2019 թվականի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ որոշել է անձամբ հերքել Նիկոլ Փաշինյանի խոսքերը

Նրա խոսքով՝ ենթադրությունը, թե Հայաստանը շատ չափանիշներով գերազանցում է Ադրբեջանին, ոչ մի հիմք չունի, և դա նույնիսկ ապացույցներ չի պահանջում:

Ադրբեջանը բոլոր հիմնական ուղղություններով մեծ տարբերությամբ գերազանցում է Հայաստանին։

Զինվելով թվերով, այլ ոչ թե պարզապես խոսքերով, Ադրբեջանի նախագահը հեշտությամբ համոզեց հավաքվածներին, որ բառացիորեն ամեն ինչում, Համաշխարհային տնտեսական համաժողովի գլոբալ մրցունակության վերջին հաշվետվությունից մինչև նվազագույն թոշակներ, սիրելի տիկնոջ հետ իր ղեկավարած երկիրը մի ամբողջ գլխով գերազանցում է Հայաստանին:

Մեծ եռանդով մտնելով սպորտային թեմայի մեջ՝ Իլհամ Հեյդարովիչը նաեւ անցել է մարզական բառապաշարի և վերջնական եզրակացություն արել, որ եթե Ադրբեջանը գտնվում է բարձրագույն լիգայում, ապա Հայաստանը ոչի մի կերպ չի բարձրանում երրորդ խմբից, և այդ տարբերությունը գնալով միայն աճելու է:

Այսպիսով՝ եթե Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ որոշի կեղծ տեղեկատվության հիման վրա համեմատել Հայաստանն ու Ադրբեջանը, ապա թող լավ մտածի․ իր խոսքին հաղթական ավարտ դրեց ակնածանքով իրեն ունկնդրող ենթակաների առաջ։

Կիսվել
Загрузка...