Թեմաներ՝
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՇՔՇՈՒՔ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-ՈՒՄ

Երեկ երեկոյան շուրջ 40 րոպե լարված իրավիճակ է եղել  «Արմավիր» ՔԿՀ-ում

Անհնազանդություն և քաշքշուք  «Արմավիր» ՔԿՀ-ում

Միջադեպը եղել է քրեակատարողական հիմնարկի ծառայողների և ազատազրկված անձանց միջև։ Ըստ տեղեկությունների՝ ազատազրկված անձանցից մեկը հարվածել է քրեակատարողական հիմնարկի ծառայողին, քաշքշոց է եղել։

Նոր մանրամասներ իմանալու համար « Արմավիր» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպից՝  armlink.am կայքի լրագրողը պարզաբանումներ է ստացել Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից․ «Չնախատեսված խուզարկություն է կատարվել, կալանավորներից մեկի մոտ բջջային հեռախոս է հայտնաբերվել։ Նա չի ենթարկվել ներքին կանոնակարգին, ինքնավնասում է արել։ Կալանավորին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։ Այժմ իրավիճակը հանգիստ է»,- մեզ հետ զրույցում նշեցին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի աշխատակիցը։

Դեպքի հետ կապված այլ մանրամասներ ճշտվում են։

Կիսվել
Загрузка...