Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱՆՎՏԱԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է ԵՐԵՎԱՆ-ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ ՉՎԵՐԹԸ

Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերությունը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չվերթն այսօր չեղարկել է անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ավիաընկերությունը

Զվարթնոց միջազգային օդանավակայան

«Տեղեկացնում ենք Ձեզ, որ Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերության AMW111/112 12.01.2020թ․ չվերթը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

Ձեր ավիատոմսի օրը փոխելու համար խնդրում ենք կապնվել մեր գլխավոր գրասենյակի կամ մեր գործակալների միջոցով։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Մենք հոգում ենք մեր ուղևորների անվտանգության մասին ՝առաջին հերթին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության գլխավոր գրասենյակ աշխատանքային ժամերին, Երկուշաբթի-Ուրբաթ սկսած 9:30»,- ասվել է հաղորդագրության մեջ։

Կիսվել
Загрузка...