Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԶՈՐԱՆՈՑ Է ԲԱՑՎԵԼ

Այսօր ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է կատարել հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, մասնակցել ռազմական ու թիկունքային նշանակության նորակառույց շինությունների բացման հանդիսավոր արարողությունների

Արցախի հյուսիս-արեվելյան ուղղությամբ նոր զորանոց է բացվել

2019թ. ընթացքում իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում զինծառայողներն  ապահովվել են նորակառույց և արդի բոլոր չափորոշներին համապատասխանող զորանոցներով, որոնցում, բացի կենցաղային ու ծառայողական պայմաններից, լուծված են նաև անվտանգության և մարտական պատրաստականությանն առնչվող հարակից խնդիրները:

Նշված զորամասերում առկա են  նաև տեխնիկական սպասարկման ու բժշկական կետեր, լցակայան ու վառելիքաքսուքային նյութերի պահեստ, կաթսայատներ և այլ կառույցներ: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը վստահեցրել է, որ 2020թ. ընթացքում

ևս ՊԲ-ում իրականացվող շինաշխատանքները շարունակական կլինեն և միտված կլինեն զինծառայողների համար ծառայողական ու կենցաղային ամենաբարձր մակարդակի պայմաններ ապահովելուն:

Կիսվել
Загрузка...