Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԴԵՊԻ ԹԵՀՐԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԸ․ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Արմենիա Էյրվեյզ ավիաընկերությունը այսօր վերսկսում է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հունվարի 12-ի չվերթը չեղարկվել էր


Արմենիա Էյրվեյզ

Armlink-ի հետ զրույցում ավիաընկերության ներկայացուցիչը հաստատեց, որ այսօրվա թռիչքն իրականացվելու է, և հարցին, արդյոք անվտանգության երաշխիքներ կան, պատասխանեց, որ ցանկացած դեպքում ավիաընկերությունը թռիչքներ իրականացնելիս, թռիչքների անվտանգության պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ Ավելացրեց նաև, որ եթե իրենք իրականացնում են ավիաչվերթներ տվյալ ուղղությամբ, նշանակում է, որ վստահ են, որ տվյալ ուղղությամբ չվերթների թռիչքային անվտանգությունը ապահովված է։

Ներկայացվեց նաև մի փոքր մասնագիտական բացատրություն՝ նշելով, որ կան հատուկ թռիչքային գոտիներ, նաև կա Թեհրանից ստացած պատասխան, որ նրանք ավիաընկերությանը հայտնում են, որ տվյալ թռիչքուղու անվտանգությունը նույնպես ապահովված է։

Ուշադրություն հրավիրեցին նաև մի հանգամանքի վրա, որ այս ամսվա ամսի 8-ին ու 10-ին նույնպես չվերթներ են իրականացրել, երբ իրավիճակն այնտեղ ավելի լարված էր, քան հիմա։

Հետևաբար ուղևորներն անհանգստանալու որևէ պատճառ չունեն։

Հիշեցնենք, որ ընդամենը երեկ Քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարել էր, որ թռիչքները դեպի Իրան ու իրաք կարող են իրենց մեջ վտանգ կրել։

Կիսվել
Загрузка...