Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ՝ ՀՀ ՊՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ 30 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

Լոռու մարզային տարածքային զինվորական կոմիսար, գնդապետ Արսեն Թումանյանից շորթմամբ պահանջել են 30 000 ԱՄՆ դոլար։

ՊՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ $30 000

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2019 թվականի նոյեմբերին անհայտ անձը զանգահարել Ա. Թումանյանին և հայտնել, որ նա Դսեղ գյուղի առաձնատան բակում նամակ է թողել։

Զինկոմիսարին ուղղված նամակում գրված է եղել, որ զինկոմիսարի կողմից գումարի դիմաց զինվորական ծառայությունից մարդկանց ապօրինի ազատելու մասին բավականին մեծ թղթապանակը ԱԱԾ չուղարկելու համար պետք է այդ անհայտ անձի կողմից տրված հաշվեհամարին փոխանցվի 30 հազար դոլար։

Հերթական զանգով դրամաշորթ գնդապետին հայտնել է, որ 15 հազար դոլարը Շնող գյուղին հարակից գազալցակայանին կից կայանված կցորդիչի տակ պետք է թողնի, որտեղ 2-րդ նամակն էր թողված։

Երկրորդ նամակով հայտնել են, որ իր երեխաներին բանակից ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ԱԱԾ-ին չեն հայտնի, եթե այդ 15 հազար դոլար գումարը թողնես նամակի տեղը։

Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, թե որ բջջային կապը սպասարկող հեռախոսահամարից է զինկոմին զանգերը եկել։ Ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ շորթողների ամբողջական ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել
Загрузка...