Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ԱՎՏՈՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՊԵԿ-Ի ԴԻՄԱՑ

Պետեկամուտների կոմիտեի աշխատանքից դժգոհ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ-ի դիմաց


Բողոքի ակցիա՝ ՊԵԿ-ի դիմաց

Նրանք պահանջում են վերանայել աջ ղեկով մեքենաների ներկրման մասին որոշումը։ Բացի այդ՝ ցուցարարների գլխավոր դժգոհություններից է նաև մաքսատան անարդյունավետ աշխատանքը՝ մեքենաները բեռնաթափման գործընթացում, քանի որ մեքենաները վնասվում են:

Ցուցարարները դժգոհում են նաև ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելուց։

Չնայած ՊԵԿ-ի տարբեր աշխատակիցների հետ հանդիպումներին՝ ցուցարարներն իրենց կողմից առաջ քաշված հարցերից ոչ մեկի շուրջ դրական տեղաշարժ չեն տեսնում։

Կիսվել
Загрузка...