Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲԱԳՐԱՏՅԱՆ։ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԱՆՏԵՂՅԱԿ Է ՀՆԱ-ԻՑ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի երեկ հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը ժողովրդի մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշներով Տիգրան Մեծի ժամանակներից երբեք առաջ չի եղել Վրաստանից, տարբեր ռեակցիաներ առաջացրեց՝ ծիծաղից մինչև վրդովմունք

Հրանտ Բագրատյան

Բնականաբար, հակադարձ պատասխանը տվեց Հայաստանի ամենահայտնի տնտեսագետներից մեկը՝ Հայաստանի նախկին վարչապետ, հետո նաև Էկոնոմիկայի նախարար և նաև պարզապես սուր հայտարարություններ անել սիրող Հրանտ Բագրատյանը․

«Առաջին հերթին Հայաստանը ՀՆԱ-ի ցուցանիշներով առաջ է անցել Վրաստանից ոչ 2019 թվականին։ Ավելին, 2005-2009թթ, երբ ՄՍ-ն ղեկավարում էր Վրաստանը, ՀՀ-ն Վրաստանից առաջ էր։

Երկրորդ, բարեբախտաբար մեր թիմն ունի ՀՀ 1 շնչին ընկնող ՀՆԱ պատմական գնահատականներ։ Մեր ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ մ.թ. 4-5 դարերում, ՀՀ-ն ներկա գներով 1 շնչի հաշվով ունեցել է 1.0-1.2 հազ դոլար։ Երկիրը կուշտ էր, երանելի։ Վրաստանն այդ ժամանակ ավելի քան 2 անգամ զիջում էր ՀՀ ցուցանիշին և գտնվում էր առևտրական բանուկ ճանապարհներից հեռու։ Մենք աշխարհի 5 լավագույն երկրների ցանկում էինք։

Լավ կյանքը և ՀԱԵ-ու կողմից սահմանած հարկերը, ավաղ, 5-րդ դարի սկզբին պատրանք ստեղծեցին, թե պետություն պետք չէ, ՀԱԵ-ն բավական է։ Արդեն 5-րդ դարում տնտեսական ակտիվությունն անիմաստ դարձավ։ 6-րդ դարի սկզբին վրացական եկեղեցին առանձնացավ հայկականից։ Վրաստանը սկսեց տնտեսապես ծաղկել։ Դատապարտված էինք ինքնաոչնչացման եթե արաբները մեզ չգրավեին» ։

Բագրատյանը նաև հավելել է, որ Կիլիկիան ավելի լավ է ապրել, քան Վրաստանը, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ավելի կոնկրետ՝ Սովետական Հայաստանն առաջ է անցել Սովետական Վրաստանից միայն 1970-ականներին։ Ամեն դեպքում առաջ է անցել իր ցուցանիշներով։

«Այնպես որ, Սաակաշվիլին պարզապես անտեղյակ է»,- հետևյալ եզրահանգումն է արել Բագրատյանը։

Կիսվել
Загрузка...