Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԲԱԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵՄ ԱՎՏՈԵՐԹԸ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԷՐ

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն տարածեցին, որ այսօր Հանրապետության հրապարակում ավտոերթ է անցկացվելու, որի նպատակն է բողոքի նոտայով հանդես գալ տուգանքների դաշտում բալային համակարգի ներդրման դեմ

Տիգրան Հովհաննիսյան

Հիշեցնենք՝ հունվարի 1-ից հայ վարորդները ՃՏՊ խախտումներից ստանում են ոչ միայն գումարային տուգանքներ, այլև իրենց «կարմայում» տուգանային միավորներ են կուտակում։ Երբ այդ 9 նվիրական բալերը սպառվեն, անուղղելի վարորդը կզրկվի վարորդական իրավունքից կես տարի ժամկետով (առաջին անգամ) և մեկ տարով (երկրորդ անգամ)։ Շատ անուղղելի վարորդներ, իհարկե, այս որոշումից խիստ վրդովվեցին։

Մեր լրագրողը գնացել է Հանրապետության հրապարակ, բայց ակցիային նմանվող որևէ բան չի հանդիպել։ Տեղում հերթապահություն իրականացնող ոստիկաններն ասել են, որ այդ գաղափարի մասին շշուկներ եղել են, բայց գրավոր դիմում իրենք չեն ստացել։ Իսկ որպեսզի ակցիան անցկացվի, իրենց մոտ պետք է թույլտվություն լինի։

Իրավիճակը հստակեցրեց Հայաստանի Վարորդների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ շաբաթ օրը ճիշտ չի լինի ակցիայի անցկացումը․ կառավարությունը չի աշխատում և իրենց ձայնը տեղ չի հասնի։ Իսկ ահա երկուշաբթի իրենք մամուլի ասուլիս են կազմակերպելու, իսկ չորեքշաբթի, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա բողոքի ակցիան։

Ցրվեցինք․․․

Կիսվել
Загрузка...