Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ԲՌՆՈՒԹՅԱՆ 11 ԴԵՊՔ 1 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻԱՅՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ․ ԿԱՆ ՆԱԵՎ ՍԵՌԱԿԱՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐ

Ամբողջ աշխարհը պայքարում է երեխաների հանդեպ բռնության, հատկապես սեռական չարաշահման դեմ։ Եվ եթե եվրոպական երկրներում զոհերը դիմում են օգնության, ապա Հայաստանում պատկերը բոլորովին այլ է


Բռնության 11 դեպք՝ 1 տարվա ընթացքում միայն Շիրակի մարզում

Մի փաստ ակնհայտ է․ այստեղ նման դեպքեր պատահում են, իսկ դա թաքցնելը, բերում է դրանց կրկնությանն ու քանակի ավելացմանը։ Եթե հասարակությունն իրազեկված չէ, ապա չի կարող պայքարել դրա դեմ։

Սա են փաստում վիճակագրական տվյալները։ Օրինակ Շիրակի մարզում 1 տարվա ընթացքում բռնության 11 դեպք է արձանագրվել, որոնցից 3-ը սեռական բնույթի են։ Բայց սա, իհարկե, իրական պատկերը չէ, քանի որ այս թեման շարունակում է «փակ» մնալ՝ հատկապես գյուղական համայնքներում։

«Փորձը ցույց է տալիս, որ բռնարարները միշտ իրենց համար ընտրում են ապահով տարածք, այսինքն, եթե ծանոթ է, ապա «ամոթախեխդ, լուռ է»,-նշում է հոգեբան Ելենա Հովհաննիսյանը: Նա ավելացնում է, որ գյուղական համայնքերում սեռական բռնության ավելի շատ ենթարկվում են հարազատի կողմից՝ հոր, եղբոր, հորեղբոր, հորեղբոր կամ մորաքրոջ տղայի կողմից, իսկ քաղաքում ավելի շատ ոչ մոտ արյունակցական կապ ունեցող, ընտանիքին մոտ կանգնած անձի կողմից՝ հարևան, հայրիկի ընկեր և այլն:

Մտածելն անգամ սարսափելի է։ Սրա դեմ պետք է պայքարել։ Իսկ բռնության ու չարաշահման դեմ հնարավոր է պայքարել միայն իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ։ Պետք չէ լռել, քանի որ յուրաքանչյուրի բարձրացրած ձայնը կարող է մեկ ուրիշին փրկել։

Կիսվել
Загрузка...