Թեմաներ
ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊՈՐՏ

ՔԵԹԼԻՆ ՉՈՒԿԱԳՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է UFC-Ի ԹՈՓ-10 ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Երեկ UFC-ն թարմացրեց MMA մարտիկների վարկանիշը: Եվ իր կարիերայում առաջին անգամ ամերիկահայ մարտիկ Քեթլին Չուկագյանը հայտնվել է լավագույնների ցուցակում


Քեթլին Չուկագյան

Քեթլինը վարկանիշում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։ Լավագույնների ցուցակը կազմվել է առանց հաշվի առնելու քաշային կարգը։

31-ամյա Քեթլինը կարիերայի հաջող հատված է հիմա անցկացնում։ Նրա հաշվին երկու անընդմեջ հաղթանակ է գրանցվել UFC-ում։ 

Իսկ արդեն փետրվարի 8-ին նա չեմպիոնական գոտու համար կպայքարի Վալենտինա Շևչենկոյի հետ, որն այս վարկանիշում զբաղեցնում է 2-րդ տեղը:

Չուկագյանի ռեկորդը MMA-ում կազմում է 13 հաղթանակ ու ընդամենը 2 պարտություն:

Թեմաներ
ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊՈՐՏ

ՍԱՐԳԻՍ ԱԴԱՄՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՀՈՒՆՎԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԿՈՉՄԱՆԸ

«Հոֆենհայմի» երեք ֆուտբոլիստներ հավակնում են հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Նրանց թվում է նաև մեր հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը


ՍԱՐԳԻՍ ԱԴԱՄՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՀՈՒՆՎԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԿՈՉՄԱՆԸ

«Հոֆենհայմի» երկրպագուները լավագույն ֆուտբոլիստ են ընտրում հետևյալ ֆուտբոլիստների թվում ՝ Քրիստոֆ Բաումգարտներ, Բենժամին Հուբներ և Սարգիս Ադամյան:

Գերմանական ակումբի հարձակվողը հունվարի կայացած երկու խաղում խփել է 1 գոլ («Վերդերին»՝ դուրս գալով փոխարինման): «Այնտրախտի» դեմ խաղում նա խաղաց 20 րոպե, սակայն շատ ակտիվ էր ու մոտ էր գոլին։ 

Սարգիսն այժմ ակումբի լավագույն ռմբարկուն է՝ մրցաշրջանում 6 գոլով։

Թեմաներ
ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՓՅՈՒՌՔ

ՀՈԼԻՎՈՒԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՅԸ ԿՍՏԱՆԱ BAFTA ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ

Էնդի Սերքիսը կդառնա բրիտանական կինոակադեմիայի մրցանակի դափնեկիր։ Դերասանը պատվավոր պարգև կստանա կինոյի զարգացման գործում ներդրած ավանդի համար


Էնդի Սերքիս

Հայկական արմատներով բրիտանացի դերասանը կդառնա մրցանակի դափնեկիր՝ motion capture և performance capture տեխնոլոգիաների զարգացման գործում ներդրած ավանդի համար:

Բրիտանական կինոակադեմիկոսներն արտիստին անվանել են նոր արվեստի «պիոներ», ով ընդլայնել է դերասանական աշխատանքի մասին պատկերացումները:

Սերքիսը հայտնի է motion capture տեխնոլոգիայով իր աշխատանքով։ Դերասանը մարմնավորել է Գոլումին «Մատանիների տիրակալը» եռերգության մեջ, Քինգ Կոնգին՝ 2005 թվականի ռեմեյքում, Կեսարին՝ «Կապիկների մոլորակը» եռերգության մեջ։ 

Սերքիսն աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Փիթեր Ջեքսոնը, Ջեյ Ջեյ Աբրամսը, Մեթ Ռիվսը, Քրիստոֆեր Նոլանը և Ռուսո եղբայրները:

Այժմ Սերքիսը զբաղված է «Վենոմ 2» ֆիլմի նկարահանումներով։ Նա ֆիլմի ռեժիսորն է։

Թեմաներ
ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Վերջին լուրեր

ՔՈԲԻ ԲՐԱՅԱՆԹԻ ՄԱՀՎԱՆ ԼՈՒՐԸ ՑՆՑԵԼ Է ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ և գործարար Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել իր Instagram-ում, խոստովանելով, որ բասկետբոլիստ Քոբի Բրայանթի և նրա 13-ամյա դստեր՝ Ջիջիի մահվան լուրը ցնցել է նրան


ՔՈԲԻ ԲՐԱՅԱՆԹԻ ՄԱՀՎԱՆ ԼՈՒՐԸ ՑՆՑԵԼ Է ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ

Հաղորդվում է, որ Քարդաշյանը մտերիմ է եղել այդ ընտանիքի հետ։

«Սիրտս կտոր-կտոր է լինում։ Ոչ ոքի չեմ ցանկանա զգալ այն, թե ինչի միջով են անցնում այդ ընտանիքները։ Սա բոլորիս վրա է շատ ազդել, բայց չեմ կարող պատկերացնել, թե ինչ է զգում Վանեսսան, որը կորցրել է ամուսնուն և դստերը։ Այդ մտքերից չեմ կարողանում զսպել արցունքներս։ Ցավակցում եմ Քոբիի ընտանիքին և այդ սարսափելի ողբերգության զոհ դարձածների հարազատներին։ Ննջիր խաղաղությամբ, Լեգենդ»,- գրել է Քարդաշյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ում ուղղաթիռ Է կործանվել, որում եղել են մեր օրերի մեծագույն բասկետբոլիստներից մեկը՝ Քոբի Բրայանթը, և նրա 13-ամյա դուստրը։

Թեմաներ
ԱՍՏՂԵՐ Վերջին լուրեր

ԱՅՍՕՐ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Կան մարդիկ, որոնց մասին խոսելիս գրեթե բոլորը սկսում են ջերմությանբ լցվել։ Նման մարդիկ շատ քիչ են, և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նրանցից մեկն է


Տիգրան Մանսուրյան

Մտավորականության, գործին նվիրվածության և անսահման տաղանդի օրինակ Տիգրան Մանսուրյանին սիրում ենք բոլորս։

Նշանավոր կոմպոզիտորն, ըստ էության, ինչ-որ մեկի համար մանկություն, ինչ-որ մեկի համար՝ երիտասարդություն է գրել, իսկ շատերը մինչ ծերություն չեն բաժանվում նրա երաժշտությունից։

Հայկական կինոյի գլխավոր գլուխգործոցները՝ Փարաջանովի «Նռան գույնը», Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» և «Ապտակը», Մկրտչյանի «Հին օրերի երգը» և «Մեր մանկության տանգոն» և մեր արվեստի բազմաթիվ այլ անմահ ստեղծագործություններ չէին դառնա այն, ինչ կան՝ առանց Մանսուրյանի երաժշտության:

Մարդկանց մեծ մասին քիչ բան է անհրաժեշտ լավ տրամադրության համար։ Մեկին բավական է պարզ արևային եղանակ, մյուսին՝ լուսավոր ռոմանտիկ մեղեդիներ Տիգրան Մանսուրյանից, որն այսօր դարձավ 81 տարեկան։ Հուսանք, որ նա մեզ դեռ երկար կուրախացնի նոր գլուխգործոցներով։

Շնորհավորում ենք, Մաեստրո, և քաջ առողջություն ենք մաղթում։

Թեմաներ
ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՍՊՈՐՏ

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՔՈԲԻ ԲՐԱՅԱՆԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԱՐԵԼ

Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի իր էջում արձագանքել է լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամյա Քոբի Բրայանթի և նրա 13-ամյա դստեր մահվան լուրին


ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՔՈԲԻ ԲՐԱՅԱՆԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԱՐԵԼ

«Ներշնչանք, խորհրդանիշ, հավերժ հաղթող շատ մարզիկների համար։ Մենք կկարոտենք քեզ։ Հանգչեք խաղաղությամբ Քոբի և դուստր»,- գրել է Մխիթարյանը։

«Ներշնչանք, խորհրդանիշ, հավերժ հաղթող շատ մարզիկների համար։ Մենք կկարոտենք քեզ։ Հանգչեք խաղաղությամբ Քոբի և դուստր»

Հիշեցնենք, որ Քոբի Բրայանթն ու նրա դուստրը՝ Ջիաննան, զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով։ Նրանցից բացի զոհվել է ևս 7 մարդ։

Թեմաներ
ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«ԳՐԵՄՄԻ 2020». 18-ԱՄՅԱ ԲԻԼԻ ԱՅԼԻՇԸ ԵՐԵԿՈՅԻ ՖԱՎՈՐԻՏՆ Է ԴԱՐՁԵԼ

Լոս Անջելեսում կայացել է տարվա գլխավոր երաժշտական մրցանակաբաշխությունը՝ «Գրեմմի 2020»-ը


Բիլի Այլիշը եղբոր՝ Ֆինեաս Օ՛Քոննելի հետ

18-ամյա երգչուհի Բիլի Այլիշը երեկոյի ֆավորիտն է դարձել։ Նա «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Տարվա լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում դեբյուտային «When We All Fall Asleep, Where Do We Go?» սկավառակի համար։ Այս անվանակարգում «Գրեմմի» էին հավակնում նաև Արիանա Գրանդեն «Thank u, next», Թեյլոր Սվիֆթը «Lover», Բեյոնսեն «The Lion King: The Gift» և Էդ Շիրանը «No.6 Collaborations Project» ալբոմներով։

Արիանա Գրանդե

Բացի այդ, Այլիշի «Bad Guy» երգը հաղթել է «տարվա լավագույն երգ» անավանակարգում։ Մեգահայտնի երգչուհին մրցանակ է ստացել նաև «Տարվա լավագույն նոր արտիստ» անվանակարգում և հաղթել գլխավոր մրցանակը՝ «Տարվա լավագույն ձայնագրություն»։

Билли Айлиш

Բացի այդ, «Տարվա երգ» անվանակարգում մրցանակ են հանձնել նաև երգի հեղինակին, այդ պատճառով բացի Այլիշից՝ «Գրեմմի» է ստացել նաև նրա եղբայրը՝ Ֆինեաս Օ՛Քոննելը։

Ամերիկացի ռեփեր Lil Nas X-ը և քանթրի կատարող Ռեյ Բիլի Սայրուսի՝ «Old Town Road» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արժանացել է մրցանակի լավագույն երաժշտական վիդեո անվանակարգում։

Lil Nas X

Էսպերանսա Սփոլդինգը ստացել է «Լավագույն վոկալային ջազ ալբոմ» մրցանակը, որին արժանացել է «12 Little Spells» սկավառակի համար։

«A Lot» կոմպոզիցիան, որը կատարել են երաժիշտներ 21 Savage-ը եւ J. Cole-ը, մրցանակ է ստացել «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում։

Լավագույն ռեփ ալբոմ է ճանաչվել Tyler The Creator-ի կոմպոզիցիաների հավաքածուն։

Հերի Քլարկ կրտսերը «Grammy»-ի է արժանցել «Լավագույն ռոք երգ» անվանակարգում «This Land» երգի համար։

«Լավագույն ռեփ կատարում» անվանակարգում հաղթող է դարձել DJ Khaled-ը «Higher» ստեղծագործության համար։

DJ Khaled-ը և Ջոն Լեջենդը

Երեկոյի ընթացքում ներկաները հարգել են ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի հիշատակը։ Երգչուհի Ալիշա Քիզը նրան նվիրված երգ է կատարել։

Երգչուհի Ալիշա Քիզը երգ է կատարել Քոբի Բրայանթի հիշատակին
Թեմաներ
ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՍՊՈՐՏ

ԱՉԱՋՈՒՐՑԻ 12-ԱՄՅԱ ԱՐԹՈՒՐԸ ԱՊԱԳԱ ԿՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒՆ Է ԴԱՌՆԱԼՈՒ

12-ամյա Արթուր Ալավերդյանը ծնվել և մեծացել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Շիկահեր, գեղեցկադեմ և մեծ աչքերով Արթուրը չնայելով իր փոքր տարիքը՝ մշտապես բարդ խնդիրներ է դնում իր առջև։

Արթուր Ալավերդյան, Կրիշտիանու Ռոնալդու

6 տարեկան հասակում ապագա մեծ ֆուտբոլիստը հասկացավ, որ իր կյանքն առանց այս սպորտաձևի չի պատկերացնում։ Հենց այս տարիքից էլ նա սկսեց հաճախել Աչաջուրում գործող ֆուտբոլային ակումբը։

Ամենօրյա տքնաջան պարապմունքներ, մարզումներ տարվա ցանկացած եղանակի և մեկ նպատակ՝ ապագա Կրիշտիանու Ռոնալդուն Աչաջուրից է լինելու։

Ապագա մեծ ֆուտբոլիստն այժմ  Աչաջուրում գործող մանկապատենական ֆուտբոլային ակումբի հարձակվողն ու թիմի ավագն է։ Թիմում իրենից տարիքով մեծ տղաներ էլ կան, բայց կազմակերպվածությունը, մեծ փառքի հասնելու ձգտումն ու քրտնաջան աշխատանքից չխուսափելը օգնեցին Դավիթին 12 տարեկանում թիմի ավագը դառնալ։

Մարզային ակումբների շարքում 12-ամյա Արթուրի թիմը մեկը մյուսի ետևից փայլուն հաղթանակներ է գրանցում, այժմ նրանք գլխավորում են մարզային մրցաշարը։

Աչաջուրում գործող ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Օհանյանն, ով արդեն 30 տարի ղեկավարում է այդ պաշտոնը, մեծ հույսեր է կապում Արթուրի հետ։ Նա նշում է, որ Աչաջուրում է ապրում, մեծանում ու մարզվում ապագա մեծ ֆուտբոլիստը։

Շատ շուտով Արթուրը Աչաջուրից գալու է Երևան, համապատասխան բժշկական ստուգումներն է անցնելու, ինչից հետո էլ պարզ կդառնա՝ Աչաջուրում ապրող ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի երիտասարդական թիմում կմարզվի, թե ոչ։

12-ամյա Արթուրն իր պարապմունքներին այնքան լուրջ է վերաբերվում, որ առատ ձյունն էլ չի խանգարում, որ նա խաղադաշտ դուրս գա։

Այն հարցին՝ ո՞րն է իր նպատակն այս սպորտաձևում, Արթուրը ժպիտով, ինքնավստահ պատասխանում է․ «Ապագա Կրիշտիանու Ռոնլադուն Աչաջուրից է լինելու»։

Թեմաներ
ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻՆ ԱՅՍՕՐ 82 ՏԱՐԵԿԱՆ ԿԴԱՌՆԱՐ

Երգիչ, երգահան, պոետ և դերասան․․․․ նրա կոչումներն ու մասնագիտությունները կարելի է անվերջ թվել։ Մարդ, ով անջնջելի հետք թողեց ռուսական մշակույթում։ Մարդ, ում անունը դուրս եկավ սեփական երկրի տարածքից և մարդ, ում ստեղծագործական ուղին ոգեշնչման աղբյուր դարձավ հազարավոր սերունդների համար


Վլադիմիր Վիսոցկի

Համախորհրդային ճանաչում ունեցող լեգենդ Վլադիմիր Վիսոցկին այսօր 82 տարեկան կդառնար։

Լեգենդը ծնվել է Մոսկվայում, այնուհետև մոր հետ տարհանվել է ու ապրել Ուրալում։ Պատերազմից հետո Վլադիմիրը հոր և հայուհի խորթ մոր՝ Ժենյայի (Եվգենիա Մարտիրոսովա) հետ ապրել է սկզում Գերմանիայում, այնուհետ՝ Մոսկվայում։ Դպրոցական տարիներից ակտիվ պատանին սիրել է բեմն ու բեմական կյանքը․ դեռ դպրոցում նա խաղում էր թատերական խմբակում։


Վլադիմիր Վիսոցկին և Մամա Ժենյան

Բայց դպրոցն ավարտելուց հետո նա ոչ թե Թատերականում է շարունակել կրթությունը, այլ ընդունվել է  Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ։ Կես տարի այստեղ ուսանելուց հետո «ստեղծագործ տեսակ»-ը հասկացավ, որ իր կոչումը բեմում լինելն է։

Ռուս լեգենդը հեղինակել է շուրջ 600 երգ և 100 բանաստեղծություն, գրել է արձակ գործեր։ Տպավորիչ են Վիսոցկու դերերը կինոյում և թատրոնում։ Շեքսպիրի «Համլետ»-ի նրա  տարբերակը անմահ է հանդիսատեսի հիշողության մեջ։

Տաղանդաշատ արտիստը ջերմ հարաբերությունների մեջ է եղել դերասան Սուրեն Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։ Քոչարյանական «Դնեպր-10»-ով են արվել Վիսոցկու առաջին ձայնագրությունները։

Իսկ հեղինակային երգի հանդեպ մեծ սերը Վիսոցկու մոտ ծնվել է Բուլատ Օկուջավայի արվեստին ծանոթանալուց հետո։ Վիսոցկին հենց Օկուջավային է երգարվեստում իր ուսուցիչը համարում։

Վլադիմիր Վիսոցկի և Մարինա Վլադի

Իսկ 1967 թվականը 29-ամյա Վիսոցկու համար ճակատագրական եղավ։ Հենց այդ տարի մեծն արվեստագետի կյանքում հայտնվեց նրա կինը՝ Մարինա Վլադին։ «Գուշակը» ֆիլմից հետո երիտասարդ, տաքարյուն Վիսոցկին պարզապես խելքահան է լինում Վլադիի համար։ Հանդիպումից կարճ ժամանակ անց նրանք ամուսնանում են։ Լեգենդար երաժիշտը 1970-ականներին համերգներ է ունեցել նաև Հայաստանում։

Փարաջանով ու Վիսոցկի

Մեծ սեր վայելող երաժիշտը կյանքից հեռացավ շատ երիտասարդ տարիքում՝ ընդամենը 42 տարեկանում։ Բայց իր արվեստով և երաժշտությամբ նա մնաց անմահ։

«Երգ ընկերոջ մասին», «Կռիվ են գնում որդիները», «Իմ ձիերը»․․․ հենց այս երգերի հնչյուններ են մտնում Վիսոցկու արվեստի սիրահարների սրտերն ու մեծ երաժշտի արվեստ հարատև դարձնում տարիների ու ժամանկների մեջ։

Թեմաներ
ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊՈՐՏ

ԽԱՉԱՆՈՎԸ ՊԱՐՏՎԵՑ ՈՒ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Ավստրալիայի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Կարեն Խաչանովը պարտություն կրեց Ավստրալիան ներկայացնող Նիկ Կիրոսից


Կարեն Խաչանով

Մրցախաղը տևել է ավելի քան 4,5 ժամ։ Կիրոսը հաղթել է 5 սեթերից հետո` 6:2, 7:6, 6:7, 6:7, 7:6 հաշվով:

Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: