Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ Վերջին լուրեր

ԲԱՑՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԶՈՐԱՆՈՑ ԱՐՑԱԽՈՒՄ

Պաշտպանության բանակի զինծառայողների կեցության պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքները շարունակվում են


ԲԱՑՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԶՈՐԱՆՈՑ ԱՐՑԱԽՈՒՄ

Ինչպես հայտնում է ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ Արցախում բացվել է ևս մեկ նոր զորանոց, որն ապահովված է կենցաղի և ուսուցման լավագույն պայմաններով։

Նախագահ Բակո Սահակյանը սպաների հետ զրույցում նշել է, որ այս տարի ևս, մի շարք ուղղություններում հաստատված ծրագրեր կան՝ զորանոցներ, սպաների ծառայողական բնակարաններ, մեծածավալ աշխատանքներ առաջնագծում։

Նախագահը նաև հավելել է, որ ՀՀ իշխանությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում առաջիկա մի քանի տարվա ընթացքում լուծվելու է բնակարանային հերթացուցակում գտնվող բոլոր սպաների բնակարանների հարցը։

Թեմաներ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ԱՐՑԱԽՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ․ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

Դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը


ԱՐՑԱԽՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ․ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:

Նախնական վարկածով զինվորը վիրավորվել է ինքն իր կրակոցից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՊԱՏԱՀԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՎԱՂԸ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ՝ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

Վաղը խորհրդարանում անցկացվելու է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական փակ նիստը


Սեյրան Օհանյան

Այնտեղ սպասվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այցը:

Հաշվի առնելով այն, որ պատերազմի ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Սեյրան Օհանյանը, հանձնաժողովի անդամները հարցեր կուղղեն նրան՝ Ապրիլյանի որոշ հանգամանքների պարզաբանման համար։

Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ընտանիքին


ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Արմեն Սարգսյանը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և Սպարապետի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին:

Այնուհետև նախագահը զրուցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի և եղբայրների՝ Արմեն և Արամ Սարգսյանների հետ։

ՀՀ նախագահը շնորհավորել է նրանց զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ:

Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բանակի տոնի առթիվ իր ֆեյսբուքյան էջում մեծ ակտիվություն է ցուցաբերում և Բանակի տոնը շնորհավորում այդ ոլորտում ուրախալի լուրերի և ձեռքբերումների հրապարակմամբ


ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ  ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Վարչապետի վերջին գրառումը ՀՀ ՊՆ աշխատակիցների համար նախատեսված բնակարանաշինությանն է վերաբերում։ Նա նշել է, որ 2018 և 2019 թվականներյն ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ։

Ծրագրի իրականացումն ընթացքի մեջ է․ «Բնակարանաշինության ծրագրով արդեն շահագործման է հանձնվել 3 բնակելի շենք Գորիսում (20 բնակարան), Սիսիանում (28 բնակարան) և Վայքում (44 բնակարան)»,- իր հրապարակման մեջ նշել է Ն․ Փաշինյանը։

Իսկ նախորդիվ վարչապետը հրապարակել էր այն փաստն, ըստ որի՝ 2019 թվականի հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրությունն ավելացել է:

«Գնդի հրամանատար՝ 22 հազար դրամ, 4.6 տոկոսով, Գնդի հրամ. Տեղակալ՝ 51 հազար դրամ, 12.7 տոկոս, Գումարտակի հրամանատար՝ 88 հազար դրամ, 23 տոկոս, Վաշտի հրամանատար՝ 97 հազար դրամ, 32.6 տոկոս, Դասակի հրամանատար՝ 72 հազար դրամ, 26.2 տոկոս, Ավագ ենթասպա՝38 հազար դրամ, 18 տոկոս, Շարքային պայմանագրային՝ 23 հազար դրամ, 13.7 տոկոս, Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած)՝49 հազար դրամ, 22 տոկոս»,- ուրախալի լուրն իր ֆեյսբուքյան էջում փաստել էր վարչապետը։

Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ

ԴԻՐՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՄ. «ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՓՐԿԻՉ» ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ 30 ՏԱՐԵԿԱՆ ԿԴԱՌՆԱՐ

Ապրիլյան պատերազմի թեժ օրերին՝ ապրիլի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին խաղաղ ու հանգիստ չէր Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքում։ Ադրբեջանցի զինվորների գրոհները չէին դադարում


Արմենակ Ուրֆանյան

Մարտակերտի այդ դիրքը հակառակորդի գրոհներից լավագույնս էր պաշտպանում 4-րդ վաշտի հրամանատար Արմենակ Ուրֆանյանն իր փրկիչների՝ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի և Ռոբերտ Աբաջյանի հետ միասին։ Այս տղաներին հետագայում կոչեցին «Մարտակերտի փրկիչներ»։

Չնայելով հակառակորդի գրոհների ուժգնությունը՝ վաշտի հրամանատար Արմենակ Ուրֆանյանն իր 6 մարտիկներին հրամայել է շրջանաձև պաշտապանություն իրականացնել և հետ չնահանջել։ Կապիտան Ուրֆանյանը գիտակցում էր, որ, եթե իրենք դիրքը հանձնեն, հակառակորդը, կշրջափակի նաև մյուս դիրքրեըը։

Անդրանիկ Զոհրաբյան

Ապրիլի 2-ի մենամարտը անհավասար էր ու թշնամու կողմից խիստ պլանավորված։ Արմենակ Ուրֆանյանն՝ իր 7 մարտիկներով, կարողացավ հետ մղել թշնամու առաջին հարձակումը՝ խփելով մեկ տանկ։ Երկրորդ գրոհի դեմ ևս հայ տղաները անխախտ  են կանգնել։ Թշնամու զորքերն ավելի ու ավելի են մոտեցել 4-րդ վաշտին, և շարունակել հրետակոծությունը։

Կապիտան Ուրֆանյանը զոհվել է արկի պայթյունից։ Ուրֆանյանի հետ էր նաև նույն վաշտի քաջարի գնդացրորդ, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանը։ Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի զոհվելուց հետո դիրքն անձնազոհաբար պաշտպանել է Աբաջյանը՝ իր հետ միասին պայթեցնելով հակառակորդի մի քանի զինվորների:

Քյարամ Սլոյան

Կապիտան ՈՒրֆանյանն իր զրինվորների մարտական ոգին բարձր պահելու համար մշտապես ասել է․ «Եթե դիվերսիա լինի, հիշե՛ք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է»։

26 տարեկանում  հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջարի զինվորը հունվարին նշանադրվել էր, ամռանը պատրաստվում էր ամուսնանալ: 26 տարեկանում արդեն Ուրֆանյանը կապիտանի կոչում ուներ, վաշտի հրամանատար էր առաջնագծում:

Ռոբերտ Աբաջյան

Քաջարի հերոսի և «Մարտակերտի փրկչի» վերջին նախադասությունը հետևյալն է եղել․ «Մարտը վարում եմ ու ձեռքիս տակ ընկած բոլոր միջոցներով խոցում եմ: Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու»։

Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻՑ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

«Շնորհավոր տոնդ, իմ սիրելի բանա՛կ». Հայոց բանակի 28-ամյա տարեդարձն իր ֆեյսբուքյան էջում հենց այս տողերով է շնորհավորել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը


Արծրուն Հովհաննիսյան

Փոխգնդապետ Հովհաննիսյանը Հայաստանի զինված ուժերում ծառայում է 1997 թվականից։ 2001 թվականին Հովհաննիսյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստացել լեյտենանտի կոչում։

2004 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար, իսկ 2010-2011 թվականներին նախագահի աշխատակազմում աշխատել է որպես ռազմական փորձագետ։

Փոխգնդապետ Հովհաննսիյանը 2012 թվականից մինչ այսօր ՊՆ մամուլի քարտուղարն է։ Արծրուն Հովհաննիսյանը նաև դասավանդում է՝ ԵՊՀ միջազգային հարաբերություններ և Վ․ Սարգսյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետներում։

ՊՆ մամուլի խոսնակը բավականին ակտիվ է նաև սոցիալական ցանցերում։ Ֆեյսբուքյան իր էջում այսօր՝ Բանակի տոնի առթիվ, փոխգնդապետ Հովհաննիսյանը լակոնիկ եղավ, մեկ նախադասությամբ շնորհավորանք, փոխարենը՝ զգացմունքների հավասարակշռությունը նրա լուսանկարն ապահովեց՝ երիտասարդ Արծրուն Հովհաննիսյանը «բանակ տեղից»։

Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ. ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐՆԱՔՆ ՈՒ ՓԱՍՏԵՐԸ

Հայոց բանակի կազմավորման 28-ամյա տարելիցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, որտեղ փաստերով ներկայացրել վերջին տարվա ընթացքում բանակի ձեռքբերումները


ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ. ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐՆԱՔՆ ՈՒ ՓԱՍՏԵՐԸ

Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը փաստել է այն, որ 2020 թվականի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի ցուցանիշը գերազանցում է 28%-ով, իսկ 2017-ինը՝ 4․5%-ով։

Ըստ Փաշինյանի՝ 2018-ի մայիսից ի վեր Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք-զինամթերք․ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է վարչապետը։

Նա նշել է նաև, որ ՀՀ կառավարությունն այդ նոր ձեռքբերումների շնորհիվ փակել է է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետեւ ձեռքբերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված:

Գրառման վերջում Փաշինյանը հերթական անգամ շնորհավորել է 28-ամյա Հայոց բանակի տոնը․ «Շնորհավոր տոնդ Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ»։

Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԶՈՐ ԲԱՆԱԿ, ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ

Նախագահ Արմեն Սարգսյանը Բանակի օրվա առթիվ մի խումբ զինվորների, սպաների և ազատամարտիկների պարգևատրել է ՀՀ պետական բարձր պարգևներով՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար


ՀԶՈՐ ԲԱՆԱԿ, ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ

Պարգևների հանձման արարողությանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հարյուրավոր տարիներ անկախ պետականությունը և ազգային բանակը մեր երազանքն են եղել։

«Ինչ -որ իմաստով գուցե նաև ոչ միայն երազել ենք, այլև պատրաստվել ենք այս օրվան, երբ ունենք հզոր բանակ։ Առաջին հանրապետության օրերը, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում և Հայրենական մեծ պատերազմում. ֆաշիզմի դեմ տարած այդ հաղթանակում չափազանց մեծ է հայ ժողովրդի ներդրումը, ի դեմս պատերազմին մասնակցած շուրջ 600 հազար զինվորների, որոնցից 300 հազարը չեն վերադարձել տուն, ի դեմս Խորհրդային Միության հայ հերոսների, գեներալների ու մարշալների»,- նշել է նախագահ Ա․ Սարգսյանը։

Նախագահը փաստել է նաև, որ տարածաշրջանի մակարդակով հայոց բանակը հզոր և հաղթանակած է։ Ա․ Սարգսյանն ընդգծել է․  «Ասելով պետություն՝ մենք հասկանում ենք նաև բանակ, ասելով հզոր բանակ՝ հասկանում ենք հզոր պետություն»:

Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՅՈՑ ՓԱՌԱՀԵՂ ԲԱՆԱԿԸ ՏՈՆՈՒՄ Է 28-ԱՄՅԱ ՈՒՂԻՆ: ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին

Հայկական բանակն այսօր՝ հունվարի 28-ին, տոնում է իր կազմավորման 28-ամյա տարելիցը։

Հայկական հզոր բանակը իր ճանապարհին հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ և 28-ամյա երիտասարդի տոկունությամբ պատրաստ է խաղաղ երկինք ապահովելու բոլորիս համար։ 

Հայակական բանակի կազմավորումը կարելի է երեք փուլերի բաժանել։ Առաջին փուլում (1989 թ. փետրվարից` 1992 թ. մայիս)՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում, կամավորների ջոկատները ապահովում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Երկրորդ փուլը (1992 թ. հունիսից` 1994 թ. մայիս) կապված է պատերազմական պայմաններում ազգային Բանակի ձևավորման հետ: Երրորդ փուլը (1994 թ. հունիսից մինչև մեր օրերը) կոչում են «բանակի կառուցում»:

Ամեն պահ և ամեն վայրկյան  հայ դիրքապահները կանգնած են թշնամու դեմ-դիմաց՝ պատրաստ սեփական կյանքի գնով ապացուցելու սերն դեպի հայրենիքն ու դեպի բանակը։ Տարեց տարի նոր քայլեր են արվում Հայոց բանակի առաջընթացի, հզորացման և ամրապնդման հարցում։

Շնորհավո՛ր տոնդ Հայոց բանակ, Շնորհավո՛ր տոնդ Հա՛յ զինվոր։

Խաղաղ ծառայություն Քեզ և բարի վերադարձ։