Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ Վերջին լուրեր

ԲԱՑՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԶՈՐԱՆՈՑ ԱՐՑԱԽՈՒՄ

Պաշտպանության բանակի զինծառայողների կեցության պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքները շարունակվում են


ԲԱՑՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԶՈՐԱՆՈՑ ԱՐՑԱԽՈՒՄ

Ինչպես հայտնում է ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ Արցախում բացվել է ևս մեկ նոր զորանոց, որն ապահովված է կենցաղի և ուսուցման լավագույն պայմաններով։

Նախագահ Բակո Սահակյանը սպաների հետ զրույցում նշել է, որ այս տարի ևս, մի շարք ուղղություններում հաստատված ծրագրեր կան՝ զորանոցներ, սպաների ծառայողական բնակարաններ, մեծածավալ աշխատանքներ առաջնագծում։

Նախագահը նաև հավելել է, որ ՀՀ իշխանությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում առաջիկա մի քանի տարվա ընթացքում լուծվելու է բնակարանային հերթացուցակում գտնվող բոլոր սպաների բնակարանների հարցը։

Թեմաներ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՊԱՏԱՀԱՐ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱ՞Ն: ԵՐԿՈՒ ՉԻՆԱՑԻՆԵՐԻ ԵՆ ՄԵԿՈՒՍԱՑՐԵԼ

Չինաստանի երկու քաղաքացիներ, որոնք այժմ գտնվում են Հայաստանում, մեկուսացվել են։  Նրանցից մեկի մոտ բարձր ջերմաստիճանը է եղել, նա հետազոտություն է անցնում


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱ՞Ն: ԵՐԿՈՒ ՉԻՆԱՑԻՆԵՐԻ ԵՆ ՄԵԿՈՒՍԱՑՐԵԼ

Չինաստանի քաղաքացին, ում մոտ 37 աստիճան ջերմություն է եղել, անցնում է ռենտգեն հետազոտություն։

Չինացիները երկու շաբաթ անցկացրել են Վրաստանում, իսկ հետո՝ ժամանել Երևան։  Մեկուսացված չինացիներին թույլ չեն տվել հատել սահմանն ու վերադառնալ Վրաստան։ 

Քանի որ Հայաստանում համապատասխան թեստեր չկան, պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք եվրոպական երկրների հետ, որ վարակի կասկածների դեպքում հետազոտությունների արդյունքները ուղարկվեն այդ երկրների հիվանդանոցներ:

Թեմաներ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ԱՐՑԱԽՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ․ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

Դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը


ԱՐՑԱԽՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ․ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:

Նախնական վարկածով զինվորը վիրավորվել է ինքն իր կրակոցից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՊԱՏԱՀԱՐ

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐ ԿՈՏԱՅՔՈՒՄ։ BMW-Ի 28-ԱՄՅԱ ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Երեկ՝ ժամը 21։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բուժական գյուղի մոտ ողբերգական ավտովթար է եղել։ ԱԻՆ աշխատակիցներին հաղորդվել է, որ ավտովթարի պատճառով կա արգելափակված քաղաքացի


ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐ ԿՈՏԱՅՔՈՒՄ։ BMW-Ի 28-ԱՄՅԱ ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Փրկարարները տեղում պարզել են, որ վթարի ենթարկված BMW մակնիշի ավտոմեքենան վարել է 28-ամյա երիտասարդը (Ա․Մ․)։

Արագյուղ-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ Բուժական գյուղի սկզբնամասում, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել (20մ) և հայտնվել հարակից դաշտում։

Դժբախտաբար, BMW-ի 28-ամյա վարորդը տեղում մահացել է։

Թեմաներ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՊԱՏԱՀԱՐ

ԽՈՇՈՐ ՎԹԱՐ ՇԻՐԱԿՈՒՄ․ 5 ՀՈԳԻ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Շիրակ գյուղի գերեզմանների հարևանությամբ բախվել են Opel և Nissan X-Trail մակնիշի մակնիշի ավտոմեքենաները


ԽՈՇՈՐ ՎԹԱՐ ՇԻՐԱԿՈՒՄ․ 5 ՀՈԳԻ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Մեքենաների բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր ժամանած փրկարարները մարել են հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն:

Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՊԱՏԱՀԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՎԱՂԸ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ՝ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

Վաղը խորհրդարանում անցկացվելու է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական փակ նիստը


Սեյրան Օհանյան

Այնտեղ սպասվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այցը:

Հաշվի առնելով այն, որ պատերազմի ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Սեյրան Օհանյանը, հանձնաժողովի անդամները հարցեր կուղղեն նրան՝ Ապրիլյանի որոշ հանգամանքների պարզաբանման համար։

Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ

ԴԻՐՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՄ. «ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՓՐԿԻՉ» ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ 30 ՏԱՐԵԿԱՆ ԿԴԱՌՆԱՐ

Ապրիլյան պատերազմի թեժ օրերին՝ ապրիլի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին խաղաղ ու հանգիստ չէր Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքում։ Ադրբեջանցի զինվորների գրոհները չէին դադարում


Արմենակ Ուրֆանյան

Մարտակերտի այդ դիրքը հակառակորդի գրոհներից լավագույնս էր պաշտպանում 4-րդ վաշտի հրամանատար Արմենակ Ուրֆանյանն իր փրկիչների՝ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի և Ռոբերտ Աբաջյանի հետ միասին։ Այս տղաներին հետագայում կոչեցին «Մարտակերտի փրկիչներ»։

Չնայելով հակառակորդի գրոհների ուժգնությունը՝ վաշտի հրամանատար Արմենակ Ուրֆանյանն իր 6 մարտիկներին հրամայել է շրջանաձև պաշտապանություն իրականացնել և հետ չնահանջել։ Կապիտան Ուրֆանյանը գիտակցում էր, որ, եթե իրենք դիրքը հանձնեն, հակառակորդը, կշրջափակի նաև մյուս դիրքրեըը։

Անդրանիկ Զոհրաբյան

Ապրիլի 2-ի մենամարտը անհավասար էր ու թշնամու կողմից խիստ պլանավորված։ Արմենակ Ուրֆանյանն՝ իր 7 մարտիկներով, կարողացավ հետ մղել թշնամու առաջին հարձակումը՝ խփելով մեկ տանկ։ Երկրորդ գրոհի դեմ ևս հայ տղաները անխախտ  են կանգնել։ Թշնամու զորքերն ավելի ու ավելի են մոտեցել 4-րդ վաշտին, և շարունակել հրետակոծությունը։

Կապիտան Ուրֆանյանը զոհվել է արկի պայթյունից։ Ուրֆանյանի հետ էր նաև նույն վաշտի քաջարի գնդացրորդ, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանը։ Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի զոհվելուց հետո դիրքն անձնազոհաբար պաշտպանել է Աբաջյանը՝ իր հետ միասին պայթեցնելով հակառակորդի մի քանի զինվորների:

Քյարամ Սլոյան

Կապիտան ՈՒրֆանյանն իր զրինվորների մարտական ոգին բարձր պահելու համար մշտապես ասել է․ «Եթե դիվերսիա լինի, հիշե՛ք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է»։

26 տարեկանում  հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջարի զինվորը հունվարին նշանադրվել էր, ամռանը պատրաստվում էր ամուսնանալ: 26 տարեկանում արդեն Ուրֆանյանը կապիտանի կոչում ուներ, վաշտի հրամանատար էր առաջնագծում:

Ռոբերտ Աբաջյան

Քաջարի հերոսի և «Մարտակերտի փրկչի» վերջին նախադասությունը հետևյալն է եղել․ «Մարտը վարում եմ ու ձեռքիս տակ ընկած բոլոր միջոցներով խոցում եմ: Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու»։

Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԶՈՐ ԲԱՆԱԿ, ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ

Նախագահ Արմեն Սարգսյանը Բանակի օրվա առթիվ մի խումբ զինվորների, սպաների և ազատամարտիկների պարգևատրել է ՀՀ պետական բարձր պարգևներով՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար


ՀԶՈՐ ԲԱՆԱԿ, ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ

Պարգևների հանձման արարողությանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հարյուրավոր տարիներ անկախ պետականությունը և ազգային բանակը մեր երազանքն են եղել։

«Ինչ -որ իմաստով գուցե նաև ոչ միայն երազել ենք, այլև պատրաստվել ենք այս օրվան, երբ ունենք հզոր բանակ։ Առաջին հանրապետության օրերը, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում և Հայրենական մեծ պատերազմում. ֆաշիզմի դեմ տարած այդ հաղթանակում չափազանց մեծ է հայ ժողովրդի ներդրումը, ի դեմս պատերազմին մասնակցած շուրջ 600 հազար զինվորների, որոնցից 300 հազարը չեն վերադարձել տուն, ի դեմս Խորհրդային Միության հայ հերոսների, գեներալների ու մարշալների»,- նշել է նախագահ Ա․ Սարգսյանը։

Նախագահը փաստել է նաև, որ տարածաշրջանի մակարդակով հայոց բանակը հզոր և հաղթանակած է։ Ա․ Սարգսյանն ընդգծել է․  «Ասելով պետություն՝ մենք հասկանում ենք նաև բանակ, ասելով հզոր բանակ՝ հասկանում ենք հզոր պետություն»:

Թեմաներ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՊԱՏԱՀԱՐ

ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ ՇՄՈԼ ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է 11 ՄԱՐԴ․ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԵՐԵԽԱ Է

Հունվարի 27-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում շմոլ գազի թունավորման նախանշաններով Ճամբարակի ԲԿ են տեղափոխվել 8 կին և 3 տղամարդ


ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ ՇՄՈԼ ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է 11 ՄԱՐԴ․ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԵՐԵԽԱ Է

Նրանց թվում է նաև 2006 թվականին ծնված երեխա։ Զննումից հետո բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ահազանգը ստացվել էր Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 23 հասցեից՝ «Արաքս» հանդիսության սրահից։

Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՓՅՈՒՌՔ

ԱՅՍՕՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՔԱՐԻՆՏԱԿ ԳՅՈՒՂԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 28-ԱՄՅԱԿՆ Է

Քարին տակը գյուղ է Արցախի Շուշիի շրջանում՝ Քարինտակ գետի ձախ ափին, Շուշի քաղաքից 2,5 կմ հեռու։ Մինչև Ղարաբաղյան պատերազմը գյուղում կար 701 բնակիչ, իսկ այսօր՝ 667-ը


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ․ ԱՅՍՕՐ ՔԱՐԻՆՏԱԿԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 28-ԱՄՅԱԿՆ Է

1992 թվականի հունվարի 26-ի գիշերը ադրբեջանցիները Ներքին Զարսլուի կողմից շրջապատել էին գյուղը։ Շուշիի ժայռի երկայնքով նրանք գնդացիրներ էին տեղադրել ու այնտեղից կրակի տակ էին պահում ամբողջ տարածքը։

Գործողությունն իրականացվում էր անմիջապես մայոր Նուրեդդին Աբդուլլաևի կողմից և ղեկավարվում Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Տաջեդդին Մեհտիևի կողմից։

Հունվարի 26-ին ազերի հրոսակները՝ թվով 250-300, հարձակվեցին գյուղի վրա։

Քարին տակը կարևոր դեր ուներ Ստեփանակերտի պաշտպանության գործում։ Այդ պատճառով գյուղի վրա գրոհը հանձնարարված էր Ադրբեջանի՝ Շուշի եկած կանոնավոր գումարտակին։

Ինքնապաշտպանության մասնակից Արսեն Ավանեսյանը պատմում է, որ մինչև մարտը գյուղն ամբողջությամբ շրջապատված էր, և կար գյուղը ոչնչացնելու հստակ որոշում։ Ադրբեջանցիները մոտ 300-ն էին, իսկ տեղանքին քաջածանոթ գյուղի պաշտպանները՝ 80-ը։

Մարտի ժամանակ առաջին դիրքի շրջակայքում ադրբեջանցիները, թողնելով 30-ից ավելի զոհ, հետ քաշվեցին։ Տեսնելով, որ առաջին դիրքում պարտություն կրեցին, նրանք գրոհն ուժեղացրին երկրորդ և երրորդ դիրքերի ուղղությամբ։

Հայկին արտ կոչվող տեղամասից դեպի գյուղ էր շարժվում մոտ երեսուն մարդ: Դա տեսնելով, գյուղացիները ոգևորվեցին՝ կարծելով, թե դա Շոշի Ագոյի ջոկատն է։ Դրա հետևանքով ադրբեջանցիները, առանց որևէ դիմադրության հանդիպելու, ընդհուպ մոտեցան գյուղին, և անկանոն կրակահերթ բացեցին գյուղացիների ուղղությամբ։

Ապա ադրբեջանցիները զրահամեքենայի ուղեկցությամբ մտան երրորդ դիրք, սակայն զրահամեքենան պայթեց ականի վրա։ Հարևան գյուղերի ջոկատներին հաջողվեց ճեղքել հակառակորդի շղթան և մոտենալ գյուղին, իսկ այդ հատվածն աստիճանաբար անցավ գյուղացիների հսկողության տակ։

Քարինտակցիներին օգնության հասան Շոշի, Սղնախի, Ավետարանոցի, Քռասնու, Սզնեքի, Կարմիր գյուղի և Աշոտ Բեկորի ջոկատները։

Ադրբեջանցիները սկսեցին նահանջել, և երեկոյան ժամը վեցի սահմաններում ճակատամարտն ավարտված էր։

Ինքնապաշտպանության մասնակիցներից մեկը՝ այն ժամանակ 16-ամյա Երվանդ Աբրահամյանը, հիշում է՝ ճակատամարտի ընթացքում ադրբեջանցիներին միայն հաջողվեց ժամանակավոր գրավել «Գարաժ» կոչվող դիրքը։ Նրանք կրակ էին վառել և պարում էին դրա շուրջը, իրենց հաղթանակն էին տոնում։ Կտրել էին իրենց ձեռքն ընկած գյուղի պաշտպաններից մեկի ականջը, հանել սիրտը և պարում էին շուրջը:

Հունվարի 26-ին զոհվեց 22 մարդ, վիրավորվեց՝ 17-ը, գյուղի ընդհանուր կորուստները 1988-1994 թվականներին՝ 45 մարդ։

Վաղարշակ Առուշանյանը և Ալյոշա Վարդանյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, Հենրիխ Ամիրջանյանը, Գարիկ Առաքելյանը և Վագիֆ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են նաև Արթուր Առաքելյանը և Ալեքսանդր Աբրահամյանը, ովքեր այսօր էլ ապրում են հայրենի գյուղում և շենացնում այն։

Քարինտակի ինքնապաշտպանությունը լավ կազմակերպելու շնորհիվ՝ ադրբեջանական կողմը պարտվեց և նահանջեց՝ մարտի դաշտում թողնելով զենքն ու 136 հրոսական լեշ։ Հունվարի 26-ը նշվում է որպես Քարին տակի ճակատամարտի օր։

Ադրբեջանցիները հերոսական Քարին տակ գյուղը անվանեցին «Արյունոտ ձոր»: