Թեմաներ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՊԱՏԱՀԱՐ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱ՞Ն: ԵՐԿՈՒ ՉԻՆԱՑԻՆԵՐԻ ԵՆ ՄԵԿՈՒՍԱՑՐԵԼ

Չինաստանի երկու քաղաքացիներ, որոնք այժմ գտնվում են Հայաստանում, մեկուսացվել են։  Նրանցից մեկի մոտ բարձր ջերմաստիճանը է եղել, նա հետազոտություն է անցնում


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱ՞Ն: ԵՐԿՈՒ ՉԻՆԱՑԻՆԵՐԻ ԵՆ ՄԵԿՈՒՍԱՑՐԵԼ

Չինաստանի քաղաքացին, ում մոտ 37 աստիճան ջերմություն է եղել, անցնում է ռենտգեն հետազոտություն։

Չինացիները երկու շաբաթ անցկացրել են Վրաստանում, իսկ հետո՝ ժամանել Երևան։  Մեկուսացված չինացիներին թույլ չեն տվել հատել սահմանն ու վերադառնալ Վրաստան։ 

Քանի որ Հայաստանում համապատասխան թեստեր չկան, պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք եվրոպական երկրների հետ, որ վարակի կասկածների դեպքում հետազոտությունների արդյունքները ուղարկվեն այդ երկրների հիվանդանոցներ:

Թեմաներ
ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐԻՑ 3 ՏԱՐԵԿԱՆ ՏՂԱ Է ՄԱՀԱՑԵԼ

Գեղարքունիքի մարզում առավոտյան՝ 10։50-ի սահմաններում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Դեռևս չպարզված հանգամանքներում՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, քարերին, այնուհետև կողարջվել և ձորը ընկել

Ողբերգական վթարի հետևանքով մեքենայում եղած 3 տարեկան տղան տեղում մահացել է։ 2 անձ՝ տարբեր աստիճանի վնասվածքներով, տեղափոխվել են «Սևան» ԲԿ։

Դեպքի հետ կապված այլ մանրամասներ նախաքննության փուլում են։

Թեմաներ
ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ՃԱՊՈՆԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՆՎԻՐԵՑ 22 ՀՐՇԵՋ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

Ճապոնիայի և Հայաստանի փոխհամագործակցության հերթական դրսևորումն եղավ ԱԻՆ-ի շարահրապարակում այսօր կայացած հանդիսավոր արարողությունը


ՃԱՊՈՆԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՆՎԻՐԵՑ 22 ՀՐՇԵՋ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

Դրա ժամանակ Հայաստանում ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան հանդիսավոր կերպով հանձնեց Ճապոնայի կառավարության կողմից Հայաստանին նվիրած 22 հրշեջ ավտոմեքենաներ:

Արարողությանը մասնակցեց նաև ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա շնորհակալություն հայտնեց համագործակցության համար, և նշեց, որ երկու երկրների փոխգործակցության շնորհիվ կբարելավվի հատկապես փրկարար ծառայության Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզի փրկարարական ստորաբաժանումներին տեխնիկական վերազինումը։

Հանդիսավոր արարողությունն ուղեկցվեց պաշտոնական երաժշտախմբի տոնական քայլերգերով։

Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՊԱՏԱՀԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՀԱՆՁՆՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Գլխավոր դատախազությունը ՀՀ երրորդ նախագահի քրեական գործը փոխանցել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան


Սերժ Սարգսյան

Տարեվերջին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը մոտենում է իր տրամաբանական ավարտին, այսինքն՝ իր դատական հանգուցալուծմանը․ գործն արդեն իսկ մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։

Քննության վարկածով՝ Սերժ Սարգսյանը 2013-ին «Ֆլեշ» ընկերության հովանավորն է եղել, որը հաղթել է դիզվառելիքի մատակարարման մրցույթում, թեև առաջարկել է ավելի բարձր գին, քան իր մրցակիցը։ Ընդ որում ՝ տարբերությունը կազմում է մոտ մեկ միլիոն դոլար։

Դրանով իսկ, ըստ քննության, պետությանը պատճառվել է մոտավորապես նույն միլիոն դոլարի վնաս։ Նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ 

Նրա հետ գործի ֆիգուրանտներ են նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը ու ևս երկու հոգի՝ Սամվել Գալստյանը և Գևորգ Հարությունյանը։

Թեմաներ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ԱՐՑԱԽՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ․ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

Դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը


ԱՐՑԱԽՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ․ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:

Նախնական վարկածով զինվորը վիրավորվել է ինքն իր կրակոցից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՊԱՏԱՀԱՐ

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐ ԿՈՏԱՅՔՈՒՄ։ BMW-Ի 28-ԱՄՅԱ ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Երեկ՝ ժամը 21։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բուժական գյուղի մոտ ողբերգական ավտովթար է եղել։ ԱԻՆ աշխատակիցներին հաղորդվել է, որ ավտովթարի պատճառով կա արգելափակված քաղաքացի


ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐ ԿՈՏԱՅՔՈՒՄ։ BMW-Ի 28-ԱՄՅԱ ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Փրկարարները տեղում պարզել են, որ վթարի ենթարկված BMW մակնիշի ավտոմեքենան վարել է 28-ամյա երիտասարդը (Ա․Մ․)։

Արագյուղ-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ Բուժական գյուղի սկզբնամասում, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել (20մ) և հայտնվել հարակից դաշտում։

Դժբախտաբար, BMW-ի 28-ամյա վարորդը տեղում մահացել է։

Թեմաներ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՊԱՏԱՀԱՐ

ԽՈՇՈՐ ՎԹԱՐ ՇԻՐԱԿՈՒՄ․ 5 ՀՈԳԻ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Շիրակ գյուղի գերեզմանների հարևանությամբ բախվել են Opel և Nissan X-Trail մակնիշի մակնիշի ավտոմեքենաները


ԽՈՇՈՐ ՎԹԱՐ ՇԻՐԱԿՈՒՄ․ 5 ՀՈԳԻ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Մեքենաների բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր ժամանած փրկարարները մարել են հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն:

Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՊԱՏԱՀԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՎԱՂԸ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ՝ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

Վաղը խորհրդարանում անցկացվելու է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական փակ նիստը


Սեյրան Օհանյան

Այնտեղ սպասվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այցը:

Հաշվի առնելով այն, որ պատերազմի ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Սեյրան Օհանյանը, հանձնաժողովի անդամները հարցեր կուղղեն նրան՝ Ապրիլյանի որոշ հանգամանքների պարզաբանման համար։

Թեմաներ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 106-Ի

Հունվարի 27-ի դրությամբ պաշտոնապես հաստատվել է, որ Չինաստանում վիրուսով վարակվել են 4515 մարդ, մինչդեռ նախորդ օրը նրանց թիվը գրեթե կրկնակի քիչ էր


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 106-Ի

Ուհան նահանգը, որտեղից և սկսվել է վիրուսի տարածումը, գտնվում է փակման մեջ։ Նման դրություն է հաստատված նաև Հուբեյի նահանգում։

Համարվում է, որ մահացու վիրուսն իր սկիզբն առել է էկզոտիկ կենդանիների մսից, որ պահվում էին հակահիգիենիկ պայմաններում, իսկ հետո հայտնվում մարդկանց սեղաններին՝ ուտեստի տեսքով։ Խոսքը կուղբի, եղնիկի, օձի ու գորտի մսի մասին է։

Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՊԱՏԱՀԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ

«Վետո» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Նարեկ Մալյանին ձերբակալել են մի քանի րոպե առաջ


ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ

Թե ինչի համար է ձերբակալվել Մալյանը, դեռ հայտնի չէ։ Մալյանին ձերբակալել են դիմակավորված անձինք։ Մալյանի կողմնակիցները պնդում են, որ նրա հետևից եկել են «6-րդ վարչությունից»։

Ակտիվիստի փաստաբանը գնացել է ոստիկանության բաժին՝ պարզելու ձերբակալության մանրամասները։