Թեմաներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԼԻԲԻԱՅԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ 30 ՆԵՐԳԱՂԹՅԱԼԻ ԵՆ ԲՌՆԵԼ

Թուրք զինվորականները Լիբիայի ափերի մոտ մոտ 30 ներգաղթյալի են բռնել և նրանց նստեցրել «Գազիանթեփ» ֆրեգատը


ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԼԻԲԻԱՅԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ 30 ՆԵՐԳԱՂԹՅԱԼԻ ԵՆ ԲՌՆԵԼ

Այնտեղից նրանց փոխանցել են լիբիական առափնյա պահպանությանը։

Թուրք զինվորականները, բացի իրենց հիմնական պարտականություններից, այժմ արդեն այլ գործունեություն են սկսե ծավալել՝ սեփական երկրում քուրդ ապստամբների ճնշումն ու ոչնչացումը, Սիրիայում և Լիբիայում ռազմական գործողություններին լայնամասշտաբ մասնակցությունը։

Պարզվում է, նրանք ուղղակի որոշել են իրենց այնքան բնորոշ, զուտ մարդասիրական գործառույթներ կատարել:

Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ ՈՒ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԺՆԵՎՈՒՄ

Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը


ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ ՈՒ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԺՆԵՎՈՒՄ

«Հանդիպումն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՊԱՏԱՀԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՀԱՆՁՆՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Գլխավոր դատախազությունը ՀՀ երրորդ նախագահի քրեական գործը փոխանցել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան


Սերժ Սարգսյան

Տարեվերջին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը մոտենում է իր տրամաբանական ավարտին, այսինքն՝ իր դատական հանգուցալուծմանը․ գործն արդեն իսկ մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։

Քննության վարկածով՝ Սերժ Սարգսյանը 2013-ին «Ֆլեշ» ընկերության հովանավորն է եղել, որը հաղթել է դիզվառելիքի մատակարարման մրցույթում, թեև առաջարկել է ավելի բարձր գին, քան իր մրցակիցը։ Ընդ որում ՝ տարբերությունը կազմում է մոտ մեկ միլիոն դոլար։

Դրանով իսկ, ըստ քննության, պետությանը պատճառվել է մոտավորապես նույն միլիոն դոլարի վնաս։ Նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ 

Նրա հետ գործի ֆիգուրանտներ են նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը ու ևս երկու հոգի՝ Սամվել Գալստյանը և Գևորգ Հարությունյանը։

Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՊԱՏԱՀԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՎԱՂԸ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ՝ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

Վաղը խորհրդարանում անցկացվելու է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական փակ նիստը


Սեյրան Օհանյան

Այնտեղ սպասվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այցը:

Հաշվի առնելով այն, որ պատերազմի ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Սեյրան Օհանյանը, հանձնաժողովի անդամները հարցեր կուղղեն նրան՝ Ապրիլյանի որոշ հանգամանքների պարզաբանման համար։

Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ

«Վետո» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Նարեկ Մալյանին, ում ավելի վաղ ձերբակալել էին ապօրինի զենք պահելու համար, ազատ են արձակել


Կոնստանտին Տեր-Նակալյանը և Նարեկ Մալյանը

Նրան խոսքով՝ իրեն ազատ են արձակել, քանի որ զենք չեն գտել։

Րոպեներ առաջ ազատ է արձակվել նաև Կոնսստանտին Տեր-Նակալյանը։

Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ընտանիքին


ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Արմեն Սարգսյանը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և Սպարապետի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին:

Այնուհետև նախագահը զրուցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի և եղբայրների՝ Արմեն և Արամ Սարգսյանների հետ։

ՀՀ նախագահը շնորհավորել է նրանց զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ:

Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ

«Վետո» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Նարեկ Մալյանին ձերբակալել են ապօրինի զենք պահելու կասկածանքով


Նարեկ Մալյան

Մալյանին ձերբակալել են դիմակավորված անձինք։ Մալյանի կողմնակիցները պնդում են, որ նրա հետևից եկել են «6-րդ վարչությունից»։

Ոստիկանության բաժնի մոտ հավաքվել են Մալյանի մի շարք համակիրներ։

Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՊԱՏԱՀԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ

«Վետո» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Նարեկ Մալյանին ձերբակալել են մի քանի րոպե առաջ


ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ

Թե ինչի համար է ձերբակալվել Մալյանը, դեռ հայտնի չէ։ Մալյանին ձերբակալել են դիմակավորված անձինք։ Մալյանի կողմնակիցները պնդում են, որ նրա հետևից եկել են «6-րդ վարչությունից»։

Ակտիվիստի փաստաբանը գնացել է ոստիկանության բաժին՝ պարզելու ձերբակալության մանրամասները։

Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն «ԵՌԱԲԼՈՒՐ» ԵՆ ԱՅՑԵԼԵԼ

Այսօր առավոտյան Հայոց բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնյաներ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն


ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն «ԵՌԱԲԼՈՒՐ» ԵՆ ԱՅՑԵԼԵԼ

Երկրի առաջին դեմքերը ծաղիկներ դրեցին հայ հերոսների շիրիմներին։

Հետդարձի ճանապարհին լրագրողներից մեկը Փաշինյանին հարցրել է, թե ինչպես է պատկերացնում Սահմանադրական դատարանի հետ կապված ճգնաժամից դուրս գալը։ Վարչապետը վստահ պատասխանել է, որ հանգուցալուծումը շուտով կլինի։

Թեմաներ
ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ. ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐՆԱՔՆ ՈՒ ՓԱՍՏԵՐԸ

Հայոց բանակի կազմավորման 28-ամյա տարելիցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, որտեղ փաստերով ներկայացրել վերջին տարվա ընթացքում բանակի ձեռքբերումները


ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ. ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐՆԱՔՆ ՈՒ ՓԱՍՏԵՐԸ

Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը փաստել է այն, որ 2020 թվականի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի ցուցանիշը գերազանցում է 28%-ով, իսկ 2017-ինը՝ 4․5%-ով։

Ըստ Փաշինյանի՝ 2018-ի մայիսից ի վեր Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք-զինամթերք․ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է վարչապետը։

Նա նշել է նաև, որ ՀՀ կառավարությունն այդ նոր ձեռքբերումների շնորհիվ փակել է է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետեւ ձեռքբերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված:

Գրառման վերջում Փաշինյանը հերթական անգամ շնորհավորել է 28-ամյա Հայոց բանակի տոնը․ «Շնորհավոր տոնդ Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ»։