Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՍՊՈՐՏ

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը


ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Հենրիխ Մխիթարյանը վաստակել է 109 միավոր ու դարձել Տարվա լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը մրցանակի դափնեկիր է դառնում արդեն 9-րդ անգամ։ 

Երկրորդ տեղը զբաղեցրել է Սարգիս Ադամյանը 104 միավորով, իսկ երրորդ տեղում Տիգրան Բարսեղյանն է 61 միավորով:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2019 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՍՊՈՐՏ

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉ

Ավարտվել է Հայաստանի 2019 թվականի լավագույն մարզիչի քվեարկությունը: «Արարատ-Արմենիա»-ի մարզիչ Վարդան Մինասյանը վաստակել է 119 միավոր ու ընտրվել Տարվա լավագույն մարզիչ


ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉ

Մինասյանը հինգերորդ անգամ իր կարիերայի ընթացքում դարձել է տարվա լավագույն մարզիչ։

Քվեարկությունում երկրորդ տեղը զբաղեցրել է Արմեն Գյուլբուդաղյանցը (Հայաստանի հավաքական)՝ 84 միավոր: Իսկ երրորդ տեղում է «Շիրակ»-ի մարզիչ Վարդան Բիչախչյանը 67 միավորով:

Մնացած թեկնածուները զբաղեցրել են հետեւյալ տեղերը.

4-րդ տեղ՝ Դավիթ Կամպանիա (Լոռի),

5-րդ տեղ՝ Ալեքսանդր Տարխանով (Փյունիկ),

6-րդ տեղ՝ Արմեն Ադամյան (Ալաշկերտ),

7-րդ տեղ՝ Աբրահամ Խաշմանյան (Ալաշկերտ, Հայաստանի հավաքական),

8-րդ տեղ՝ Իլշատ Ֆայզուլին (Ուրարտու):

Թեմաներ
ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊՈՐՏ

ՔԵԹԼԻՆ ՉՈՒԿԱԳՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է UFC-Ի ԹՈՓ-10 ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Երեկ UFC-ն թարմացրեց MMA մարտիկների վարկանիշը: Եվ իր կարիերայում առաջին անգամ ամերիկահայ մարտիկ Քեթլին Չուկագյանը հայտնվել է լավագույնների ցուցակում


Քեթլին Չուկագյան

Քեթլինը վարկանիշում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։ Լավագույնների ցուցակը կազմվել է առանց հաշվի առնելու քաշային կարգը։

31-ամյա Քեթլինը կարիերայի հաջող հատված է հիմա անցկացնում։ Նրա հաշվին երկու անընդմեջ հաղթանակ է գրանցվել UFC-ում։ 

Իսկ արդեն փետրվարի 8-ին նա չեմպիոնական գոտու համար կպայքարի Վալենտինա Շևչենկոյի հետ, որն այս վարկանիշում զբաղեցնում է 2-րդ տեղը:

Չուկագյանի ռեկորդը MMA-ում կազմում է 13 հաղթանակ ու ընդամենը 2 պարտություն:

Թեմաներ
ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊՈՐՏ

ՍԱՐԳԻՍ ԱԴԱՄՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՀՈՒՆՎԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԿՈՉՄԱՆԸ

«Հոֆենհայմի» երեք ֆուտբոլիստներ հավակնում են հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Նրանց թվում է նաև մեր հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը


ՍԱՐԳԻՍ ԱԴԱՄՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՀՈՒՆՎԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԿՈՉՄԱՆԸ

«Հոֆենհայմի» երկրպագուները լավագույն ֆուտբոլիստ են ընտրում հետևյալ ֆուտբոլիստների թվում ՝ Քրիստոֆ Բաումգարտներ, Բենժամին Հուբներ և Սարգիս Ադամյան:

Գերմանական ակումբի հարձակվողը հունվարի կայացած երկու խաղում խփել է 1 գոլ («Վերդերին»՝ դուրս գալով փոխարինման): «Այնտրախտի» դեմ խաղում նա խաղաց 20 րոպե, սակայն շատ ակտիվ էր ու մոտ էր գոլին։ 

Սարգիսն այժմ ակումբի լավագույն ռմբարկուն է՝ մրցաշրջանում 6 գոլով։

Թեմաներ
ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՍՊՈՐՏ

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՔՈԲԻ ԲՐԱՅԱՆԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԱՐԵԼ

Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի իր էջում արձագանքել է լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամյա Քոբի Բրայանթի և նրա 13-ամյա դստեր մահվան լուրին


ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՔՈԲԻ ԲՐԱՅԱՆԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԱՐԵԼ

«Ներշնչանք, խորհրդանիշ, հավերժ հաղթող շատ մարզիկների համար։ Մենք կկարոտենք քեզ։ Հանգչեք խաղաղությամբ Քոբի և դուստր»,- գրել է Մխիթարյանը։

«Ներշնչանք, խորհրդանիշ, հավերժ հաղթող շատ մարզիկների համար։ Մենք կկարոտենք քեզ։ Հանգչեք խաղաղությամբ Քոբի և դուստր»

Հիշեցնենք, որ Քոբի Բրայանթն ու նրա դուստրը՝ Ջիաննան, զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով։ Նրանցից բացի զոհվել է ևս 7 մարդ։

Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ ՍՊՈՐՏ

ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆ ՔՈԲԻ ԲՐԱՅԱՆԹԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՈՒՂՂԱԹԻՌԸ ՀԵՌԱՑՐԵԼ Է ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԵՐԻՑ

Կործանված ուղղաթիռի օդաչուն, ով տեղափոխում էր բասկետբոլի լեգենդ Քոբի Բրայանթին, ազգությամբ հայ Արա Զոբայանն է եղել։ Նա հասցրել է ուղղաթիռն ուղղել ամայի տարածք


ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆ ՔՈԲԻ ԲՐԱՅԱՆԹԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՈՒՂՂԱԹԻՌԸ ՀԵՌԱՑՐԵԼ Է ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԵՐԻՑ

Աղետի պահին Լոս Անջելեսում և շրջակա տարածքում վատ տեսանելիություն է եղել։ Ուղղաթիռը սկսել է վայրէջքի հետ կապված խնդիրներ ունենալ, բարձրացել Սանտա Մոնիկա լեռների մոտ և վթարի է ենթարկվել: Ինչպես հաղորդում են մի շարք ԶԼՄ-ներ, 50-ամյա օդաչուն հասցրել է միայն հեռացնել արդեն կործանման դատապարտված ուղղաթիռը Լոս Անջելեսի բնակելի արվարձաններից, որպեսզի ցամաքի վրա զոհեր չլինեն։

Աղետի ականատեսն է դարձել մեկ այլ հայ՝ տեղի բնակիչ Ջերի Քոչարյանը։ Նրա խոսքով՝ ուղղաթիռը շատ ցածր էր շարժվում, հետո պարզ դարձավ, որ այն ընկնում է։

«Հետագայում դժվար էր ինչ-որ բան տեսնել ծխի ամպերի պատճառով»,- պատմել է Քոչարյանը Los Angeles Times-ին տված հարցազրույցում:

«Ուղղաթիռը վերածվել էր հսկայական հրե գնդակի։ Ոչ ոք չէր կարող այդտեղ փրկվել»,- հավելել է նա։

Թեմաներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊՈՐՏ

ԱՇԽԱՐՀԸ ՍԳՈՒՄ Է ԱՎԻԱԱՂԵՏԻՑ ԶՈՀՎԱԾ ՔՈԲԻ ԲՐԱՅԱՆԹԻ ՄԱՀԸ

Լուրը, որը Եվրոպա հասավ երեկ ուշ երեկոյան, ցնցեց նույնիսկ սպորտից հեռու մարդկանց

ԱՄՆ-ում ուղղաթիռ Է կործանվել, որում եղել են մեր օրերի մեծագույն բասկետբոլիստներից մեկը՝ Քոբի Բրայանթը և նրա 13-ամյա դուստրը՝ Ջանան

Մարդիկ չեն կարողանում հավատալ կատարվածին, քանի որ Քոբին նույնիսկ կարիերայի ավարտից հետո չի դադարել ուշադրության կենտրոնում լինել, իսկ առավոտյան Instagram-ում շնորհավորել է մեկ այլ թոփ-խաղացողի՝ Լեբրոն Ջեյմսին, քանի որ վերջինս բոլոր ժամանակների ամենաարդյունավետ խաղացողների ցանկում առաջ է անցել Քոբիից:

Քոբիի՝ «Շարունակիր զարգացնել խաղը և ճանապարհ հարթել հաջորդ սերնդի համար» բառերն այժմ վերածվեցին կտակի։

Կատարվածին անմիջապես արձագանքել է Քոբիի լավ ծանոթը՝ բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը։ Տոնելով իր գոլը՝ նա մատերի վրա ցույց է տվել 24 թիվը ՝ Քոբի Բրայանթի խաղային համարը։

Իսկ այս գիշեր կայացած «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ երգչուհի Ալիշա Քիզը Բրայանթի հիշատակը հարգել է խորաթափանցած ելույթով և Boyz II Men տղաների հետ հիանալի երգով։

Թեմաներ
ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՍՊՈՐՏ

ԱՉԱՋՈՒՐՑԻ 12-ԱՄՅԱ ԱՐԹՈՒՐԸ ԱՊԱԳԱ ԿՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒՆ Է ԴԱՌՆԱԼՈՒ

12-ամյա Արթուր Ալավերդյանը ծնվել և մեծացել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Շիկահեր, գեղեցկադեմ և մեծ աչքերով Արթուրը չնայելով իր փոքր տարիքը՝ մշտապես բարդ խնդիրներ է դնում իր առջև։

Արթուր Ալավերդյան, Կրիշտիանու Ռոնալդու

6 տարեկան հասակում ապագա մեծ ֆուտբոլիստը հասկացավ, որ իր կյանքն առանց այս սպորտաձևի չի պատկերացնում։ Հենց այս տարիքից էլ նա սկսեց հաճախել Աչաջուրում գործող ֆուտբոլային ակումբը։

Ամենօրյա տքնաջան պարապմունքներ, մարզումներ տարվա ցանկացած եղանակի և մեկ նպատակ՝ ապագա Կրիշտիանու Ռոնալդուն Աչաջուրից է լինելու։

Ապագա մեծ ֆուտբոլիստն այժմ  Աչաջուրում գործող մանկապատենական ֆուտբոլային ակումբի հարձակվողն ու թիմի ավագն է։ Թիմում իրենից տարիքով մեծ տղաներ էլ կան, բայց կազմակերպվածությունը, մեծ փառքի հասնելու ձգտումն ու քրտնաջան աշխատանքից չխուսափելը օգնեցին Դավիթին 12 տարեկանում թիմի ավագը դառնալ։

Մարզային ակումբների շարքում 12-ամյա Արթուրի թիմը մեկը մյուսի ետևից փայլուն հաղթանակներ է գրանցում, այժմ նրանք գլխավորում են մարզային մրցաշարը։

Աչաջուրում գործող ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Օհանյանն, ով արդեն 30 տարի ղեկավարում է այդ պաշտոնը, մեծ հույսեր է կապում Արթուրի հետ։ Նա նշում է, որ Աչաջուրում է ապրում, մեծանում ու մարզվում ապագա մեծ ֆուտբոլիստը։

Շատ շուտով Արթուրը Աչաջուրից գալու է Երևան, համապատասխան բժշկական ստուգումներն է անցնելու, ինչից հետո էլ պարզ կդառնա՝ Աչաջուրում ապրող ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի երիտասարդական թիմում կմարզվի, թե ոչ։

12-ամյա Արթուրն իր պարապմունքներին այնքան լուրջ է վերաբերվում, որ առատ ձյունն էլ չի խանգարում, որ նա խաղադաշտ դուրս գա։

Այն հարցին՝ ո՞րն է իր նպատակն այս սպորտաձևում, Արթուրը ժպիտով, ինքնավստահ պատասխանում է․ «Ապագա Կրիշտիանու Ռոնլադուն Աչաջուրից է լինելու»։

Թեմաներ
ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊՈՐՏ

ԽԱՉԱՆՈՎԸ ՊԱՐՏՎԵՑ ՈՒ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Ավստրալիայի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Կարեն Խաչանովը պարտություն կրեց Ավստրալիան ներկայացնող Նիկ Կիրոսից


Կարեն Խաչանով

Մրցախաղը տևել է ավելի քան 4,5 ժամ։ Կիրոսը հաղթել է 5 սեթերից հետո` 6:2, 7:6, 6:7, 6:7, 7:6 հաշվով:

Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ:

Թեմաներ
ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊՈՐՏ ՍՓՅՈՒՌՔ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ԿԿՐԻ ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ

Քաղաքային դումայի այսօրվա նիստում միաձայն որոշում կայացվեց մարզադաշտը վերանվանել լեգենդար ֆուտբոլիստի պատվին


ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ԿԿՐԻ ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ

Արմավիրի քաղաքային դուման (Ռուսաստան) հավանություն է տվել «Արմավիր» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի՝ քաղաքային մարզադաշտի վերանվանման նախաձեռնությունը: Այժմ այն կրում է լեգենդար Նիկիտա Սիմոնյանի անունը:

Ավելի վաղ նախաձեռնությանը աջակցել էին քաղաքի հասարակությունն ու «Արմավիր» ֆուտբոլային ակումբի երկրպագուները

Այժմ մարզադաշտը կրում է Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացի Նիկիտա Սիմոնյանի անունը: