Թեմաներ՝
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՉՎԵՐԹՆԵՐ ՍԻՄՖԵՐՈՊՈԼԻՑ ԴԵՊԻ ԵՐԵՎԱՆ – ՖԵՅՔ

Ավելի վաղ այսօր Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը ԶԼՄ-ներում հայտարարել էր, որ կանոնավոր ավիաչվերթները պլանավորվում է բացել Սիմֆերոպոլի (Ղրիմ) և Երևանի միջև ընթացիկ տարվա մարտ ամսից։

ՉՎԵՐԹՆԵՐ ՍԻՄՖԵՐՈՊՈԼԻՑ ԴԵՊԻ ԵՐԵՎԱՆ – ՖԵՅՔ

Ինչպես հայտարարել էր Չերնյակը, “Իկար” ավիաընկերությունն արդեն ստացել էր կանոնավոր թռիչքներ կատարելու համար համապատասխան թույլտվություններ և համաձայնություններ Ռոսավիացիայից:

Սակայն Հայաստանի Քաղաքացիական ավիացիոն կոմիտեն անմիջապես հերքեց այդ լուրը՝ հայտարարելով, որ Ռոսավիացիայի հետ իրենց կողմից որևէ համաձայնություն չի եղել, և անիմաստ է խոսել Ղրիմ-Երևան չվերթների մասին։

Համացանցում այս հակառուսական լուրը մեծ տարածում է գտել, սակայն Ռոսավիացիայիան և Չերնյակը դեռևս չեն արձագանքել հերքմանը։

Կիսվել
Загрузка...