Թեմաներ՝
Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՑ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ը ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿԱՐԳԱԶԱՆՑ 454 ՎԱՐՈՐԴ

Կրկին Ամանոր ու կրկին բազմաթիվ ՃՈ խախտումներ: Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը ընկած ժամանակահատվածում ոստիկանության ծառայողները Երևան քաղաքում 183 մեքենա են տեղափոխել պահպանվող հատուկ տարածք:

ԱՄԱՆՈՐՅԱ ԽԱՂՏՈՒՄՆԵՐ

Դրանցից 171-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում, 11-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 1 մեքենայի վրա տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում։

Դա դեռ ամենը չէ. հայտնաբերվել է 4 մեքենա, որոնք արհեստականորեն ավելի մգեցված դիմապակի են ունեցել:

Իսկ մարզերում պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 271 մեքենա, որոնցից 244-ը եղել են ալկոհոլի ազդեցության տակ, 4-ը առանց համարանիշի, 21-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, իսկ 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով: Իսկ հիմա կուլմինացիոն պահը: Այո, այս օրենքը գործում է. 9 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։

Կիսվել
Загрузка...