Թեմաներ՝
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ #ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԿ-Ի ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹՄՐԱՆՅՈՒԹ ԵՆ ԳՏԵԼ

Հունվարի 10-ին ժամը 00:20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը ցանկացել է օգտվել հիվանդանոցի սանհանգույցից:

«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԿ-Ի ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹՄՐԱՆՅՈՒԹ ԵՆ ԳՏԵԼ

…Բայց ոչ ավանդական եղանակով։

Ինչպես հայտնում է ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, ՔԿ հիմնարկի աշխատակիցները սանհանգույցում նախապես զննություն են իրականացրել և աղբամանի տակից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ:

Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցին նմանվող 6,16 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, «Ципрофлоксацин» մակնշմամբ սրվակի մեջ լցված, հաշիշի յուղին նմանվող հեղուկ և ակնադիտորեն ֆենտանիլ հանդիսացող սինթետիկ թմրամիջոցով ներծծված մաշկային կպչուն ժապավեն, որը բժշկության մեջ կիրառվում է որպես հզոր ցավազրկող դեղամիջոց օնկոլոգիայով հիվանդների համար:

Նշված թմրամիջոցը մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է ներկրվում հիմնականում ԱՄՆ-ից, սև շուկայում է հայտնվել վերջին շրջանում և թմրամոլների կողմից վերոնշյալ ժապավենը օգտագործվում է մաշկին ամրացնելու եղանակով։

Կիսվել
Загрузка...