Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ԵՐԵՎԱՆ-ԹԵՀՐԱՆ ՉՎԵՐԹԸ ԿԱՅԱՑԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԻՆ

Երևան-Թեհրան չվերթը կայացել է ժամանակին և ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Թեհրանի միջազգային օդանավակայանում։

ԵՐԵՎԱՆ-ԹԵՀՐԱՆ ՉՎԵՐԹԸ

«Armenia Airways» ավիաընկերությունը վերսկսում է այդ ուղղությամբ թռիչքները։

Երևան-Թեհրան չվերթը հունվարի 14-ին կայացել է ժամանակին՝ ըստ պլանավորածի: «Armenia Airways» ավիաընկերությունը կշարունակի իրականացնել այդ ուղղությամբ նախատեսված չվերթները:

Հաջորդ թռիչքը նախատեսված է հունվարի 15-ին։

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, հաշվի առնելով ստեղված իրավիճակը, խորհուրդ էր տվել ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններին դիտարկել Իրանի և Իրաքի օդային տարածքները ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը: Արդյունքում «Armenia Airways»-ը չեղարկել էր հունվարի 12-ին նախատեսված չվերթները:

Կիսվել
Загрузка...