Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՈՒՇ ԵՐԵԿՈՅԱՆ ՁՅՈՒՆ ԿՏԵՂԱ. ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆ

Այս ձմեռվա սակավ տեղումներն ստիպեցին բոլորիս անհամբեր սպասել ձյուն գալուն

Երևան

Եվ ահա վերջապես օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում հաղորդում է, որ Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր: Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-6սմ։ 

Հունվարի 12-ի երեկոյան ձյուն է սպասվում նաև հանրապետության հյուսիսային և կենտրոնական շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում։

Սպասվող ձյան շերտի բարձրությունը Վայոց Ձորում և Սյունիքում կկազմի 4-8սմ, իսկ Արցախում՝ 8-13սմ։

Կիսվել
Загрузка...