Թեմաներ՝
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼ ԱՎՏՈԲՈՒՍԻՑ

Գերմանիայում ոստիկանները ավտոբուսից իջեցրել են «հայ ահաբեկիչ Մոնթե Մելքոնյանի»պատկերով վերնաշապիկ հագած հային։

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼ ԱՎՏՈԲՈՒՍԻՑ

Report-ի տվյալներով ՝ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ դրա դեմ բողոքել է 34-ամյա ադրբեջանցին, ով նույն ավտոբուսում էր։  25-ամյա հայը Բոննից Բեռլին մեկնող ավտոբուս է նստել և, լսելով ադրբեջանական խոսքը, իր վրա հագել է մի վերնաշապիկ, որի վրա պատկերված է եղել Մոնթե Մելքոնյանը։

Report-ի փոխանցմամբ՝ «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հարյուրավոր խաղաղ ադրբեջանցիների դաժան սպանության մեղավոր ահաբեկչի» նկարով վերնաշապիկը հակամարտության պատճառ է դարձել, որին հաջորդել է հայ ուղևորի իջեցումը ավտոբուսից։

Ինչերի ասես, որ չեն գնում որոշ ադրբեջանցիներ, որպեսզի ստորություն անեն հայերի հանդեպ, նույնիսկ մեկ այլ երկրում։

Սակայն Armlink-ի խմբագրությունը հաշվի է առնում նաև այն, որ այս լուրը կարող է լինել նաև ոչ բարեկամական անձանց կողմից ստեղծված ֆեյք: Մանրամասները պարզվում են։

Կիսվել
Загрузка...