Թեմաներ՝
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ #ՄԱՐԶԵՐ #ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ․ ԿԱՆ ՏՈՒԺԱԾՆԵՐ

Հունվարի 13-ի գիշերը Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում 28-ամյա Արթուր Ղ․-ն իր վարած «Mercedes Vito» մակնիշի մեքենայով բախվել է սյանը։ Մեքենան բռնկվել է։ Այրվել են մեքենայի շարժիչի հատվածն ու սրահը

Գյումրիում մեքենա է այրվել․ կան տուժածներ

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը ներկաները հրդեհի միջից դուրս են բերել մեքենայի վարորդին և ուղևորին՝ 28-ամյա Անի Մ․-ին, ու տեղափոխել «Գյումրի» բժշկական կենտրոն։

Տուժածներն առաջին բուժօգնությունից հետո անցել են համալիր հետազոտություն։ ԲԿ-ից armlink.am-ին հայտնեցին, որ տուժածների մոտ առկա է կողերի կոտրվածքներ, հոդախախտեր։ Այժմ նրանք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ վնասվածքաբանության բաժանմունքում, վիճակները գնահատվում է բավարար․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Կիսվել
Загрузка...