Թեմաներ՝
#ԲԱՆԱԿ #ՄԱՐԶԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

«ՀԱՑ ԲԵՐՈՂ»-Ի ՈՐՄՆԱՆԿԱՐՆ ԱՐԴԵՆ ԶԱՐԴԱՐՈՒՄ Է ԴԻԼԻՋԱՆԻ ՈԼՈՐԱՆՆԵՐԸ

Ժամանակակից նկարիչ, 26-ամյա Ռոբերտ Նիկողոսյանը հայտնի է Հայաստանի տարբեր մասերում Street art-ի գլուխգործոցներով, որոնք ոչ միայն գեղագիտական ներդրում են մեր երկրում, այլ նաև թեմատիկ ընտրությամբ ազգային արժեք են ներկայացնում

«Հաց բերող»-ի որմնանկարն արդեն զարդարում է Դիլիջանի ոլորանները

Ռոբերտ Նիկողոսյանի նոր աշխատանքը, որը զարդարում է Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանների հենապատերից մեկը, պատկերում է Արթուր Սարգսյանին՝ «Հաց բերող»-ին։ արթուրն Արցախյան ազատամարտի մասնակից էր, իսկ մասնագիտությամբ՝ քանդակագործ։

Հասարակության շրջանում «Հաց բերող»-ը մեծ ճանաչում ձեռք բերեց «Սասնա Ծռեր»-ի կողմից Ոստիկանական գնդի գրավման ժամանակ այնտեղ գտնվողներին սնունդ հասցնելու դեպքից հետո։ Հակտանշական է, որ ազատամարտի ժամանակ էլ նա վիրավորում էր ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ։

«Հաց բերող»-ի որմնանկարն արդեն զարդարում է Դիլիջանի ոլորանները

Ռոբերտ Նիկողոսյանի շնորհիվ նրա հայացքն արդեն կճանապարհի Դիլիջանի ոլորաններով անցնողներին։

Նկարիչը հեղինակել է նաև այլ մեծերի Street art պատկերները՝ ինչպիսիք են Սոս Սարգսյանը, Թաթուլ Կրպեյանը, Մոնթե Մելքոնյանը և այլք։

Կիսվել
Загрузка...