Թեմաներ՝
#ՄԱՐԶԵՐ #ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ՀՐԴԵՀԻՑ ՀԵՏՈ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ ԲՆԱԿԱՆՈՆ ԿՅԱՆՔԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

Օրեր առաջ հրդեհ էր բռնկվել Վանաձոր քաղաքի Ուսանողական 14 հասցեում գտնվող հանրակացարանում

Հանրակացարանի հրդեհից հետո բնակիչներին չի հաջողվում բնականոն կյանքի վերադառնալ

Հրդեհի մեկուսացման համար դեպքի վայր էր մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և օպերատիվ խումբ․ փրկարարներին հաջողվել էր ժամանակին մարել կրակը և մարդակային կորուստ կամ հնարավոր փլուզում չէր եղել։

Բայց հրդեհը ծանր վիճակի մեջ է դրել հանրակացարանի բնակիչներին, որոնց համար բնակության պայմաններն առանց այն էլ խիստ անբարվոք էին։ Հրդեհաշիջման ընթացում 3 մարտական հաշվարկների օգտագործած ջրի ծավալը կուտակվել է շենքի նկուղում՝ ավելի վատթարացնելով վթարային վիճակում գտնվող շենքի սեյսմիկ վիճաակը։

Բնակիչների գույքն ու պարենամթերքը խոնավացել են, ծխահարվել՝ անհնարին դարձնելով դրանց հետագա օգտագործումը։

Հանրակացարանի բնակիչները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներ են, և խնդրի լուծման համար սեփական միջոցներ չունեն։ Խնդրի մասին բարձրաձայնել է ԱԺ պատգամավոր Արմեն Եղիազարյանը, ով այցելել և տեղում ծանոթացել է իրավիճակին։

Հանրակացարանի հրդեհից հետո բնակիչներին չի հաջողվում բնականոն կյանքի վերադառնալ

Պատգամավորի ահազանգից ժամեր անց հանրակացարան է այցելել է նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով իրավիճակին ծանոթանալուց հետո հանձնարարականներ է տվել հանրակացարանի բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ։

Կիսվել
Загрузка...