Թեմաներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՍԵՐԲԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Շուտով՝ փետրվարի վերջին, Հայաստանում կբացվի Սերբիայի դեսպանատունը։

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԱՆԱ ԲՐՆԱԲԻՉ

Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչն այդ մասին հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Սարգսյանը և Բրնաբիչը խոսել են ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին՝ գոհունակությամբ նշելով հայ-սերբական հարաբերությունների առաջընթացը  ընդգծելով վերջին շրջանում հանդիպումների և քննարկումների հետևանքները։ Նշվում է, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն կարող են առանց վիզայի այցելել Սերբիա։ Հայաստանի նախագահը և Սերբիայի վարչապետը հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կիսվել
Загрузка...