Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՍՊՈՐՏ

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ 1 ԱՄԻՍ ԽԱՂԱԴԱՇՏ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է: Ֆուտբոլիստը կարող է խաղադաշտից բացակայել մոտ մեկ ամիս:

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ 1 ԱՄԻՍ ԽԱՂԱԴԱՇՏ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ

Արդեն հայտնի է, որ Մխիթարյանը բաց կթողնի Թուրինի «Յուվենտուս»-ի հետ կիրակի օրը կայանալիք Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպումը։

«Տորինո»-ի դեմ նախորդ խաղի ժամանակ ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային վնասվածք էր ստացել մրցակցի հետ բախման պատճառով, բայց շարունակել էր հանդիպումը։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն արդեն իսկ 10 խաղ բաց է թողել «Ռոմա»-ի կազմում` սեպտեմբերի վերջին ստացած վնասվածքի պատճառով:

Կիսվել
Загрузка...