Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԿԱՆ

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ այսօր առավոտյան՝ 09։40-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան մի շարք փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԿԱՆ

Մասնավորապես՝ բեռնատարների համար փակ, իսկ մյուս ավտոմեքենաների համար դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը։

Ինչպես նաև Սիսիան-Գորիս և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Այս պահին ձյուն է տեղում Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Շիրակի մարզի Ամասիա քաղաքում։

ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կիսվել
Загрузка...