Թեմաներ՝
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԻՆՉՊԵՍ 30 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԲԱՔՎՈՒՄ ՈՐՍԱՑԻՆ ՈՒ ԽՈՇՏԱՆԳԵՑԻՆ ՀԱՅԵՐԻՆ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԻՆ

Այսօր լրանում է Բաքվի հայկական ջարդերի 30-ամյակը

ԻՆՉՊԵՍ 30 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԲԱՔՎՈՒՄ ՈՐՍԱՑԻՆ ՈՒ ԽՈՇՏԱՆԳԵՑԻՆ ՀԱՅԵՐԻՆ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԻՆ

1990 թվականի հունվարի 13-19-ը, Մոսկվայի կենտրոնական իշխանությունների լիակատար կոլապսի և անգործության պայմաններում, երբեմնի բազմազգ քաղաքի փողոցներում ծավալվում էր խելահեղ ու արյունալի սպանդ։

Պատշգամբներից թռչող կենդանի մարդիկ, այրված դիակներ կամրջակի վրա, բռնաբարված կանայք, երկաթե ձողերով ծեծված մարդիկ․․․

ԻՆՉՊԵՍ 30 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԲԱՔՎՈՒՄ ՈՐՍԱՑԻՆ ՈՒ ԽՈՇՏԱՆԳԵՑԻՆ ՀԱՅԵՐԻՆ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԻՆ

Ահա ընդամենը մի քանի պատմություն ջարդը վերապրածների կողմից։

«…Սկսվեցին ջարդերը։ Կոտորածի առաջին զոհն է դարձել հայ ծեր կինը, որին նետել են Գրքի Տան մոտ գտնվող տան 8-րդ հարկից։ 

Ավազակային կազմավորումները սկսել են հարձակվել բնակարանների վրա այն հասցեներով, որոնք ավելի վաղ փակցվել էին ՀՖԱ-ի շենքի դիմաց։ Բնակարաններ մի քանի խմբեր էին ներխուժում․ առաջինը գալիս ու վերցնում էր զարդերն ու ամենաարժեքավոր իրերը, երկրորդ խումբը զբաղվում էր սպանություններով»։

Պատմում Է Արևիկ Մակասչյանը․

«Մի մեծ ամբոխ էր շարժվում Լենինի պողոտայով ու գոռում․ «Հայե՛ր, հեռացե՛ք, թե չէ մենք ձեզ կսպանենք», «Սումգայիթը կկրկնվի Բաքվում»։

Մենք շատ պատմություններ ենք լսել այն մասին, որ կանանց ու աղջիկներին բռնաբարում են, կտրում են երեխաների գլուխները, մարդկանց դուրս են նետում վերին հարկերից»։

Ադրբեջանցի կնոջ պատմությունն իր հայ ամուսնու մասին.

«Մահը սարսափելի է ցանկացած ձևով: Բայց դանդաղ տանջանքների տակ մահացողի համար մահն անլսելի երանություն է թվում։

Նրանք մաս-մաս էին անում ամուսնուս, նա բղավում էր. «Սպանե՛ք»։ Եվ ես, կապված, բղավում էի. «Շուտ սպանեք նրան»։ Խնդրում էի սպանել ամուսնուս…»։

Վլադիսլավ Շվեդ․ «Բաքուն 1990-ի հունվարին ատելություն էր բորբոքել ռուսների հանդեպ։

Ջարդարարների գործողություններն աչքի էին ընկնում դաժանությամբ։ Սակայն քաղաքում տեղակայված ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը և Խորհրդային բանակի մի մասը Մոսկվայից հրահանգ են ստացել չմիջամտել տեղի ունեցածին՝ սահմանափակվելով միայն կառավարական օբյեկտների պահպանությամբ։

Ուժային գործողությունը ողբերգություն է դարձել նաև Ադրբեջանում ապրող ռուսների համար։ 

Շատ տների վրա հայտնվել են «ռուս-օկուպանտներ», «Ռուսները խոզեր են» գրառումները։ 1990 թվականի ընթացքում ռուսներին սկսել են արտաքսել բնակարաններից»։

…Նինա Կասպարովա. ջարդից 8 տարի առաջ նրա ոտքը անդամահատել են։ 

«Նրան գազանաբար ծեծել են, նետել սայլակի վրայից։ 70-ամյա կնոջը նստեցրել են ջարդված, առանց մեկ անիվի սայլակը, կապել ու… գլորել սարից։ Եվ նա թռավ ներքև, Ֆաբրիցիուսի փողոցով, դեպի ծով»:

Սավադ Իսայի Ավանեսովա.

«Ես ամաչում եմ այդ մասին խոսել։  Հիվանդ որդուս ծեծել են, նետել զուգարան ու փակել այնտեղ։  Բերանս շորի կտոր են մտցրել և սկսել բռնաբարել… Ես դիմադրում էի, բղավում, նրանք երկու ձեռքերս էլ կոտրեցին…»։

Ռուս սպայի կնոջ պատմածից, ով խնդրել էր անունը և ազգանունը չնշել:

«Սրանք այն մարդասպաններն են, բռնաբարողներն ու ջարդարարները, ում Բաքվի իշխանությունն այսօր և այս բոլոր տարիներին շարունակում է ամբողջ աշխարհին ներկայացնել որպես բռնատիրական ռեժիմի դեմ բոցաշունչ մարտիկներ և խորհրդային բանակի անմեղ զոհեր։ 

Չի հոգնում նրանց արյունոտ գերեզմանների վրա ծաղիկներ դնել և արտասվել՝ միջազգային հանրությանը կոչ անելով համամարդկային արժեքների, մարդասիրության»։

Այն տարիներին համաշխարհային հանրությունը կույր չէր։

Բոլոր քաղաքակիրթ երկրների զանգվածային լրատվամիջոցներն այն ժամանակ գրում էին Բաքվի ջարդերի մասին վրդովմունքով։

ԱՄՆ-ի ու Եվրոպայի հեռուստաալիքների ռեպորտաժներում բազմիցս հաղորդվել է Բաքվում ապրող հայերի նկատմամբ իրականացվող անմարդկային բռնությունների մասին:

1990թ. հունվարի 17-ին Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց, որով կոչ արվեց Եվրոպայի խորհրդի և արտաքին գործերի նախարարների կոմիտեին պաշտպանել անմեղ զոհերին։ 

Հունվարի 18-ին մի խումբ ամերիկացի սենատորներ ԽՍՀՄ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Մ.Գորբաչովին ուղարկել էին համատեղ նամակ, որում անհանգստություն էր հայտնվում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ, ու կոչ էր արվում Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Հայաստանին:

Ինչպես տեսնում ենք, միջազգային օրակարգն այդ ժամանակից ի վեր մի փոքր փոփոխվել է։

Կիսվել
Загрузка...