Թեմաներ՝
#ԲԱՆԱԿ #ՊԱՏԱՀԱՐ #ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԻՐԱՆԻ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ։ «ԵՐԲ ԵՍ ԻՄԱՑԱ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ, ԵՍ ՑԱՆԿԱՑԱ ՄԱՀԱՆԱԼ»

Թեհրանի երկնքում տեղի ունեցածի առաջին մանրամասները՝ ուժային կառույցների ներկայացուցիչների տեսանկյունից, վերջապես դառնում են հանրության սեփականությունը

Ամիր Ալի Խաջիզադե

«Երբ ես լսեցի ուկրաինական ինքնաթիռի կործանման լուրը, ես ցանկացա մահանալ»։ Այս խոսքերն Իրանի Ռազմաօդային ուժերի ղեկավար Ամիր Ալի Խաջիզադեն է հնչեցրել։ Թեհրանի մերձակայքում հրթիռի բաց թողնման հետևանքով մահացավ 176 մարդ։

Զինվորականների խոսքով՝ իրենք ճակատագրական երկու սխալ են գործել։

Առաջին հերթին ՀՕՊ համակարգի օպերատորի մոտ, ով բացել է կրակը, կապի խափանում է եղել։ Նա տասը վայրկյան է ունեցել կողմնորոշվելու՝ կրակել, թե ոչ։ «Դժբախտաբար, նա սխալ ընտրություն է կատարել և հրթիռը բաց է թողել», – նշել է Խաջիզադեն։

Եվ երկրորդ, ՀՕՊ համակարգը ուկրաինական լայներն ընդունել է որպես թևավոր հրթիռ։

Կիսվել
Загрузка...