Թեմաներ՝
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ԻՐԱՆՈՒՄ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ ՑՈՒՅՑԵՐԸ

Իրանում չեն դադարում ցույցերը նրանից հետո, երբ իշխանությունները խոստովանել են, որ ուկրաինական օդանավը խոցվել է իրանական հրթիռի կողմից


Իրանում զանգվածային ցույցեր են ընթանում

Ցուցարարները, այդ թվում և ուսանողները, բողոքի ակցիաներ են կազմակերպում Թեհրանի և մի շարք այլ քաղաքների համալսարաններում՝ կոչ անելով հրաժարական տալ ավիավթարին առնչակից պաշտոնատար անձանց։

Մի շարք իրանական թերթեր ռեպորտաժներ են հրապարակել ցույցերի վայրից «Խայտառակություն» և «Չենք ների» վերնագրերով։

Միաժամանակ իրանացի խորհրդարանականները միացել են ցուցարարներին և դատապարտել երկրի իշխանություններին։

«Ես ամաչում եմ ձեր բոլորի փոխարեն․․․ հույս ունեմ, որ իշխանությունները․․․ գոնե մեկ անգամ պատասխանատվություն կստանձնեն և համարձակ որոշում կընդունեն, որ դուրս բերեն երկիրը կեղծիքի, կոռուպցիայի ու անկոմպետենտության այս արատավոր և անվերջանալի շրջանից»,- գրել է Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ Բահարեհ Արվինը։

Խորհրդարանի անդամ Ֆաթիմեհ Զոլկադրը հայտարարել է, որ կատարվածից հետո պաշտոնյաների՝ ողբերգության հանգամանքների մասին խոսելու ցանկության բացակայությունը «վատ հետևանքներ կունենա։ Մարդիկ շոկահար են և բարկացած։ Ավելի լավ կլիներ, որ հենց ամենասկզբից ոչինչ չասեին կամ գոնե ասեին, թե քննություն են կատարում»։

Ռեշտ քաղաքի խորհրդարանական Ղոլամալի Ջաֆարզադեն ասել է․ «Շատ ցավալի է, որ հանցագործներն իրենք են որոշել՝ երբ իրազեկել հանրությանը։ Եթե չլիներ Արևմուտքի ճնշումը, մարդկանց՝ տեղեկությունը տեղ հասցնելու ջանքերը, և կիբերտարածությունում տեղադրված ֆիլմերը, ապա պարոնայք պաշտոնյաները ճշմարտությունը չէին ասի»։

Ավելի վաղ Թեհրանի քաղաքային խորհրդի ղեկավար, Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանի Խաշեմիի որդին՝ Մոհսեն Խաշեմին, դատապարտել է Իրանի իշխանություններին և ասել, որ «այսօր երկրին միաբանություն է պետք, այլ ոչ հասարակության մեծ մասի կարծիքի անտեսում՝ հօգուտ ծայրահեղականների»։

Իրանում բողոքի ակցիաներին սատարել են նաև երաժիշտները, ռեժիսորները և դերասանները։

Իր ֆիլմը մրցույթից հանել է ռեժիսոր Մասուդ Քիմիաին, ասելով, որ «սգում է ՄՈՒԱ չվերթի ուղևորների մահը և «հասարակության կողմից է»»։ Քիմիաիին հետևել են մի քանի հայտնի դերասաններ և դերասանուհիներ։ Մի քանի երաժիշտներ չեղարկել են համերգներն Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնի հետ կապված։ Նրանից մեկը հայտարարել է ցուցարարներին օժանդակելու մասին։

Կիսվել
Загрузка...