Թեմաներ՝
#ՊԱՏԱՀԱՐ #ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԻՐԱՔՈՒՄ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՏԱԼԻՍ ԶՈՀՎԱԾ ՍԹՐԻՆԳԵՐ ՍԱԱՖ ԳԱԼԻԻՆ

Հարյուրավոր մարդիկ այսօր եկել են հրաժեշտ տալու Իրաքում սպանված՝ Ruptly գործակալության սթրինգեր Սաաֆ Գալիին և նրա գործընկեր Ահմեդ Աբդել Սամադին 

Իրաքում հարյուրավոր մարդիկ հրաժեշտ են տալիս զոհված սթրինգեր Սաաֆ Գալիին

Նրանք երկուսն էլ զոհվել են այնտեղ ընթացող բողոքի ակցիաները նկարահանելու ժամանակ:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան RT-ի և «Россия сегодня»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել էր, որ Իրաքում սպանվել է Ruptly վիդեո գործակալության օպերատոր Սաաֆ Գալին:

«Իրաքում անհայտ զինված մարդիկ սպանել են մեր օպերատոր-սթրինգեր Սաաֆ Գալիին»,-հայտնել է նա:

Իրաքում հարյուրավոր մարդիկ հրաժեշտ են տալիս զոհված սթրինգեր Սաաֆ Գալիին

Սիմոնյանը հավելել է, որ Գալին Ruptly գործակալության համար նյութեր է նկարահանել տարածաշրջանում: Նա նաև խոստացել է օգնել Գալիի ընտանիքին ինչով հնարավոր է։

Կիսվել
Загрузка...