Թեմաներ
ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԿԻՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՏԱՏՅԱՆԱ ՎԼԱՍՈՎԱՅԻ ՀԵՏ ՆՐԱ ՀԱՇՏՎԵԼԸ ՇՈՈՒ Է

Սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքի շուրջ կրքերը ոչ կերպ չեն դադարում։ Անգամ նրա նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի վերադարձի և ամուսնու հետ վերամիավորվելու մասին լուրերից հետո

ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԿԻՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՏԱՏՅԱՆԱ ՎԼԱՍՈՎԱՅԻ ՀԵՏ ՆՐԱ ՀԱՇՏՎԵԼԸ ՇՈՈՒ Է

Վլասովան կարողացել է ներել ամուսնուն և նրան խնամելու համար Ամերիկայից վերադարձել է Մոսկվա։ Երկրպագուներին շատ է ուրախացրել այս նորությունը, նրանք նշում են, որ վերջապես Արմեն Բորիսովիչի կյանքում երկար սպասված անդորր կհաստատվի։ Բայց, ինչպես պարզվեց, ոչ բոլորն են հավատում այս նորություններին։

Օրինակ, Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ում հետ դերասանի աղմկահարույց բաժանումը քննարկում էր ողջ հետխորհրդային տարածքը, վստահություն է հայտնում, որ Տատյանա Վլասովան ստում է։

«Կարծում եմ՝ Տատյանա Սերգեևնայի հետ այդ վերամիավորումը տեղի է ունեցել բացառապես շոուի համար։ Նա չի աշխատում, ոչինչ չի կարողանում անել։ Չի աշխատել 23 տարի, ինչ ԱՄՆ է տեղափոխվել։ Նախկինում Արմեն Բորիսովիչը նրան պարբերաբար գումար էր ուղարկում ապրուստի համար։ Հիմա այդ աղբյուրը չկա։

Ես մոտավորապես գլխի եմ ընկնում՝ ինչ հոնորար է նրան վճարել հեռուստաալիքը։ Նրա համար դա մեծ գումար է։ Կարծում եմ՝ նրան Արմեն Բորիսովիչի մոտ են բերել՝ եթերի համար լուսանկարելու համար։ Գանգուրները հարդարել են, նստեցրել բազմոցին։ Վճարել են ճանապարհի համար և հետ տարել Ամերիկա։

Ոչ մի վերամիավորում չկա։ Ջիգարխանյանի նկատմամբ հոգ է տանում խնամողը։ Ասեմ ավելին՝ երկար տարիներ նա Տատյանային տեսնել անգամ չի ուզել և նրան «Բաբա Յագա» է անվանել»,- նշել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

Ինչևէ, հուսանք, որ Վիտալինան սխալվում է, հակառակ դեպքում բոլորիս այս բազմաչարչար սերիալի հերթական եթերաշրջանն է սպասում։

Կիսվել
Загрузка...