Թեմաներ՝
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԿՈՏԱՅՔԻ «ՆԱԻՐԻ» ԲԿ-Ի ԾՆՆԴԱՏՈՒՆԸ ՉԻ ՓԱԿՎԻ․ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Վերջին շրջանում Հայաստանում հասարակության շրջանում մտահոգություն է առաջացրել Առողջապահության նախարարության կողմից տարբեր ծննդատների ֆինանսավորման դադարեցման որոշումը

ԿՈՏԱՅՔԻ «ՆԱԻՐԻ» ԲԿ-Ի ԾՆՆԴԱՏՈՒՆԸ ՉԻ ՓԱԿՎԻ․ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Այսօր հերթը հասավ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատանը, որը նույնպես փակման վտանգի առջև է։

Armlink-ի թղթակիցը փորձեց ԲԿ-ի տնօրենից ու մարզպետից պարզել ստեղծված իրավիճակը։

ԿՈՏԱՅՔԻ «ՆԱԻՐԻ» ԲԿ-Ի ԾՆՆԴԱՏՈՒՆԸ ՉԻ ՓԱԿՎԻ․ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Մեր թղթակցի փոխանցմամբ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննարկում  ունեցավ Կոտայքի մարզպետի հետ ծննդատան փակման վերաբերյալ, և քննարկման արդյունքում որոշում կայացվեց, որ ծննդատունն առայժմ կշարունակի աշխատանքը։

«Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Նազարյանը հայտնեց, որ քննարկման ժամանակ ներկայացվել են ծննդատան արդյունքները, ըստ որոնց էլ որոշում է կայացվել, որ կենտրոնի ծննդատուն առայժմ աշխատելու է՝ միաժամանակ նշելով, որ կոնկրետ ժամկետներ չեն սահմանվել։

«Երբ վերջնական որոշում լինի, մենք կտեղեկացնենք։ Հուսով ենք, որ հարցը դրական կլուծվի»,- ասաց նա։

Միաժամանակ Կոտայքի մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանն armlink-ի թղթակցին հաստատեց, որ Նաիրիի տարածաշրջանի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատունը չի փակվելու։ Մարզպետի փոխանցմամբ` այս որոշման հարցում մեծ է մարզպետի դերը, ով երկու օր շարունակ պայքարում էր, որ մարզի ծննդատունը շարունակի աշխատանքը և արեց հնարավորինս, որ որոշումն ընդունելի լինի մարզի բնակիչների համար։

Նշենք, որ 2019 թվականի ծննդատունն ունեցել է 136 ծնունդ, մինչդեռ ըստ ԱՆ սահմանած չափորոշիչների, ծննդատունը պետք է տարեկան 150 ծնունդ ապահովի, որպեսզի չփակվի։

Բարսեղյանն ընդգծեց, որ ընդամենը 14 ծնունդի տարբերությամբ որոշում կայացվեց, որ կենտրոնը կշարունակի աշխատել, իսկ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի վերականգնեն իրենց նախկին հեղինակությունը, որպեսզի ծնունդների թիվն ավելանա, ինչը կապահովվի կենտրոնի վերազինման և նոր մոտեցումների շնորհիվ։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության կողմից ծննդօգնության ծառայությանը տրվող ֆինանսավորումից զրկվել են այն բժշկական հաստատությունները, որտեղ գրանցված ծնունդների քանակը չի համապատասխանում նախարարության սահմանած չափորոշիչներին։ Այդպիսի բուժհաստատությունները 7-ն են՝ Մարալիկի, Աչաջրի, Արտենիի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի և Եղվարդի հիվանդանոցներ։

Կիսվել
Загрузка...