Թեմաներ՝
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ՆՐԱ ԾԱՆՐ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:


Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է

Լուրի իսկությունը ճշտելու նպատակով armlink.am հաջողվեց կապ հաստատել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ: Նա հաստատեց լուրի իսկությունը, և նշեց, որ իր պաշտպանյալը այս պահին էլ վերակենդանացման բաժանմունքում է. «Եղած հիվանդությունները սրացել են, ամեն մեկի բացասական դինամիկան մեկը մյուսից ավելի է շատացել, սրտային անբավարարվածություն, շաքարային ու շնչառական խնդիրները համընկել են իրար:

Այդ ամենը բնականաբար բերել է այս արդյունքին և փառքդ շատ, որ նորմալ մասնագիտացված կլինիկայում ենք, որտեղ հաջողվել է նորմալ բուժօգնություն ցույց տալ: Վստահ եմ, որ սա լիներ քրեակատարողական հիմնարկներից մեկում, հիմա արդեն ուրիշ բաների մասին կխոսեինք»:

Այն հարցին, թե արդյոք վիճակը կայուն է Մկրտչյանը պատասխանեց. «Ես ճիշտն ասած մտել եմ 15-20 րոպե առաջ, համենայն դեպս գիտակցություն կար, կայուն չէ վիճակը»:

Կիսվել
Загрузка...