Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՊ-Ի ԱԼԻԿԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԱԱԾ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, որը հայտնի է «ՄԱՊ-ի Ալիկ» անունով, քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից։

ՄԱՊ-Ի ԱԼԻԿԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԱԱԾ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ

Նշենք, որ Ալեքսան Պետրոսյանը հունվարի 10-ին 30 մլն դրամ գրավի դիմաց է ազատ արձակվել։

Նախկին պատգամավորի պաշտպան Միհրան Պողոսյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել այդ որոշման վերաբերյալ, նշելով, որ պաշտպանության կողմը համաձայն չէ դրա հետ, քանի որ փաստաբանի կարծիքով, խափանման միջոցն առհասարակ պետք է վերացվեր։

Հիշեցնենք, որ Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ: Նա կալանավորվել էր 2018–ի նոյեմբերի 16–ին` բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Կիսվել
Загрузка...