Թեմաներ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ Վերջին լուրեր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՍ 5 ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԾՆՆԴԱՏՆԵՐ ՉԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԻ

Վերջին օրերին հասարակության մտահոգության առարկա են դարձել Առողջապահության նախարարության կողմից Հայաստանի տարբեր բնակավայրերում ծննդատների ֆինանսավորման դադարեցման փաստը


Ծննդատները չեն ֆինանսավորվոլու

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից armlink.am-ին հայտնում են, որ նախարարության կողմից ծննդօգնության ծառայությանը տրվող ֆինանսավորումից զրկվել են այն բժշկական հաստատությունները, որտեղ գրանցված ծնունդների քանակը չի համապատասխանում նախարարության սահմանած չափորոշիչներին։ Այդպիսի բուժ․ հաստատությունները 7-ն են՝ Մարալիկի, Աչաջրի, Արտենիի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի և Եղվարդի հիվանդանոցներ։

Ինչպես ընգծում են ԱՆ-ից՝ ծննդօգնության ծառայության կասեցումը չի խանգարում, որ ապագա մայրերի հղիության վարումն իրականացվի տեղում՝ իրենց բնակավայրերում․ այսինքն՝ 9 ամիսների ընթացքում հղին կարող է տեղամասային ամբուլատորական պոլիկլինիկաներում անցնել իր հետազորությունները, իսկ ծննդալուծումը պետք է իրականացվի այդ ծառայությունն ունեցող մոտակա բժշկական կենտրոնում։

Հիշեցնենք, որ ծննդօգնության ծառայությունների կասեցումը բողոքի մեծ ալիք է հասունացրել Մարալիկում, Եղվարդում և Աչաջրում, որտեղ բուժ․ անձնակազմն ու տեղացիները բողոքի ակցիաներ են իրականացնում ֆինանսավորման դադարեցման դեմ։ Ընդ որում՝ հասունացող բողոքի ալիքը մյուս բնակավայրերում տարածվելու միտում ունի։

Կիսվել
Загрузка...