Թեմաներ՝
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ #ՄԱՐԶԵՐ #ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՄԱՐԱԼԻԿՈՒՄ՝ ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ

Մարալիկի ծննդատունը փակելու աղմկահարույց որոշումն ու դրան հետևած բողոքի ցույցերն օրեր շարունակ հանրության ուշադրությունը սևեռեցին այդ խնդրի վրա՝ հասնելով լիազորված գերատեսչությունների արձագանքին՝ Առողջապահության նախարարության մակարդակով 

Մարալիկում՝ ծննդօգնություն առանց աշխատավարձի, Առողջապահության նախարարությունում՝ միլիոնների պարգեվավճարներ

Բայց այդ արձագանքն էլ հուսալի պատասխաններ չտվեց ծննդատան աշխատակիցների և տարածքի բնակչության համար․ ծննդատունն այլևս չի գործելու և հարցը փակված է։

Կառույցի ֆինանսավորումը դադարեցվել է և աշխատակիցներն արդեն աշխատավարձ չեն ստանում։ Բայց անգամ այս պայմաններում էլ իրենց գործի նվիրյալ բուժանձնակազմը շարունակում է կյանք տալ նորածիններին՝ միանգամայն անշահախնդրորեն։

Այս մասին հայտնում է Պարացելսուս բժշկների կազմակերպության նախագահ Նունե Ներսիսյանը։

Իսկ հիմա եկեք պարզապես տեսնենք, թե 2019-ին ինչ պարգեվավճարներ են ստացել առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները՝ ըստ Antifake.am կայքի պաշտոնական հարցման։

Նախարար՝ 14,8 մլն դրամ (հունվար-հոկտեմբեր)

Նախարարի 6 տեղակալներ՝ 1․1-ից 9․7 մլն․ դրամ

Նախարարության գլխ․քարտուղարի տեղակալ՝ 2.6 մլն դրամ

Առողջապահության պետական գործակալության պետ՝ 2.9 մլն դրամ

Լիցենզիայի գործակալության պետ՝ 3.7 մլն դրամ

Գումարային՝ մոտ 65 մլն դրամ։

65 միլիոն դրամը բավական է, որ մի ամբողջ ծննդատուն  աշխատավարձ ստանա մի ամբողջ տարի։ Եզրակացություններն արեք ինքներդ։

Կիսվել
Загрузка...