Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՐԻԱՄ ՋԱՆ, ԱՂՋԻԿՍ, ՄԻ ՄՏԻՐ ՄԵԾԵՐԻ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԽԱՂԵՐԻ ՄԵՋ»․ ՎԱՆԵՑՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴՍՏԵՐԸ

ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը կրկին հայտնվել է սոցցանցային և լրատվամիջոցների քննարկումներում

«Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր մեծերի անհասկանալի խաղերի մեջ»․ Վանեցյանը՝ Փաշինյանի դստերը

Այս անգամ նրա անձին անդրադարձը սկսվել է վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումից։ Կիսվելով «Հայկական Ժամանակ» օրաթերթի հրապարակած փաստերով, որոնց համաձայն Արթուր Վանեցյանը հեղինակել և համակարգել է վարչապետի կնոջ և աղջկա դեմ քարոզչական արշավը, Մարիամ Փաշինյանն ավելացրել է գրառում, որտեղ ներկայացրել է Վանեցյանի ընտանիքի հետ իրենց երբեմնի ջերմ մտերմությունն ու հավելել, որ  «ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ»:

Տարածված լուրերին ի պատասխան՝ Արթուր Վանեցյանն իր ինստագրամյան էջում գրառում է արել, որտեղ հերքել է իրեն վերաբերվող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները։ «Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները»․-նշել է Վանեցյանը։

Վերջինս նշել է նաև, որ «տղամարդկային արժանապատվությունից ցածր է համարում այս քննարկումների մեջ մտնելը» և Փաշինյանի դստերը հորդորել է զերծ մնալ «մեծերի անհասկանալի խաղերի մեջ մտնելուց»:

Կիսվել
Загрузка...