Թեմաներ՝
#ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ «ԹՈՒՅՆ» ԳՈԼԸ ԿԱՐՈՂ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ

Իտալական «Ռոմայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակի հավակնորդներին:

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ «ԹՈՒՅՆ» ԳՈԼԸ ԿԱՐՈՂ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ

Եվ, իհարկե, առանց Մխիթարյանի այս ցանկը ավելի քան թերի կլիներ։ Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ էր դարձել Իտալիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Վերոնայի» դեմ խաղում: Հենց այս գոլն էլ հավակնում է դեկտեմբերի լավագույն գոլը ճանաչվել։

Հենոյի հետ հավասար այդ պատվաբեր հաղթանակին հավակնում են հոլանդացի հարձակվող Ջաստին Կլույվերտը, սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը, իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

Չգիտենք ինչպես կորոշեն իտալացիները, բայց մեզ համար Հենոյի բոլոր գոլերը մրցակցությունից դուրս են։

Կիսվել
Загрузка...