Թեմաներ՝
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԱԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՆԵԼԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴԵՊ ՉՈՒԶՈՂՈՒԹՅՈՒՆ Է․ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ

«Բալային համակարգի ներդրումը այս պայմաններում ժամանակավերպ որոշում էր: Դաշտը պետք էր նախապես մշակել և կարգավորել, հետո նոր բալային համակարգի անցնել։ Իսկ այս վիճակում նման որոշումն ուղղակի հասարակ ժողովրդի հանդեպ չուզողություն է»

ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԱԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՆԵԼԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴԵՊ ՉՈՒԶՈՂՈՒԹՅՈՒՆ Է․ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ

Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Իրավունքի սահման» իրավապաշտպան ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Հովհհանիսյանը։

Բանախոսն անդրադարձել է ՀՀ ճանապարհային ոստիկանության՝ հունվարի 1-ից գործող տուգանքների բալային համակարգին։

ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԱԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՆԵԼԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴԵՊ ՉՈՒԶՈՂՈՒԹՅՈՒՆ Է․ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ

«Մենք կողմ ենք, որ ոլորտը կարգավորվի, բայց այս համակարգին անցումը միանգամից սկսել այսքան քիչ բալերով՝ շատ սխալ է և անարդար։ Անկեղծ ասած՝ զարմանում եմ, որ մեր իշխանությունները ժողովրդի հանդեպ նման չոր մոտեցում են ցուցաբերում»,- նշել է Հովհհանիսյանը։

Իրավապաշտանի խոսքով՝ քաղաքում երթևեկության պայմաններն այսօրվա դրությամբ այնպիսին են, որ վարորդների համար ուղիղ կերպով ծուղակներ են ստեղծվելու։ Որպես առաջնային խնդիր նա ընդգծել է, որ քաղաքում կայանատեղիների խիստ պակաս կա, այս պայմաններում վարորդին սխալ տեղ կայանելու համար տուգանել կամ միանգամից բալ հանելը ծայրահեղ անարդար է։

Բանախոսն անդրադարձել է նոր ներմուծված համակարգում առկա բազմաթիվ իրավական խախտումներին։

«Մարդու իրավունքների կոպտագույն խնդիրներ կան այստեղ, այսինքն օրենքով մարդուն խաչմերուկն անցնելու համար տրամադրվում է 40 վայրկյան, բայց հաշվի առնելով, ծայրահեղ ծանրաբեռնված խցանման պայմանները, վարորդը կարողանում է  օգտվել միայն 3 վայրկյանից։ Հիմա եթե մարդը չի հասցնում տեղավորվել այդ ժամանակում, նրան տուգանում են, դա որքանո՞վ է արդար»,- ասում է նա։

Հովհաննիսյանը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հարցին, որ նախկինում տուգանված վարորդը կարող էր վիճարկել իրեն սահմանված տույժը, իր հարցը կվերանայվեր, բայց այժմ պարտադիր կերպով մարդը 4․000 դրամ տուգանվում է, այլ տարբերակ չկա։

Լրագրողների հարցին՝ կան արդյո՞ք վարորդներ, որոնք այս հաշված օրերի ընթացքում արդեն հասցրել են վնասներ կրել այս համակարգից, Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ նրանց թիվը շատ մեծ է։

«Չորեքշաբթի օրը մենք Կառավարության շենքի դիմաց ակցիա ենք իրականացնելու, որի ժամանակ հստակ բանաձևերով ներկայացնելու ենք բոլոր բացերն այս համակարգի»,- նշել է նա։

Բանախոսը վստահեցրեց՝ եթե քննարկման փուլում իրավապաշտպան կազմակերպությունների հետ քննարկվեին համակարգի գոնե գլխավոր դրույթները, այսպիսի խնդիր չէր առաջանա։

«Տեսեք, ուրեմն սխալ տեղ կայանալու համար մարդը 0,5 բալ է կորցնում, իսկ ալկոհոլ օգտագործած ղեկին նստելու համար՝ 2։ Այսինքն 1,5 բա՞լ է այս երկու արարքների միջև։ Այո, ես կողմ եմ, որ անսթափ վիճակում ղեկին նստողին 2 չէ, միանգամից 9 բալից էլ զրկեն, բայց այս տարբերությունները պիտի արդար մշակված լինեն»,- ասել է Հովհաննիսյանը։

Ասուլիսի վերջում Հովհաննիսյանը նշեց, որ համակարգի լիարժեք գործարկմանը, դրա բացերի ի հայտ գալուն և խնդիրների հետ առերեսմանը դեռ մոտ 2 տարի կա։

«Պարզապես որոշումը կայացնողներից բացի տուժելու ենք բոլորս։ Թե քանի անտեր մարդ կընկնի դատարանների ու փաստաթղթերի վերականգնման քաշքոցի մեջ, կապրենք կտեսնենք»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Կիսվել
Загрузка...