Թեմաներ՝
#ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՄԱՐԿՈՍ ՊԻԶԶԵԼԻՆ ԱՎԱՐՏԵԼ Է ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՆ

Տխուր նորություն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբից։ Ակումբի նորեկ Մարկոս Պիզզելին մարզման ժամանակ լուրջ վնասվածք է ստացել և նա այլևս ֆուտբոլ չի խաղա։

Մարկոս Պիզզելի

Վնասվածքի մանրազնին հետազոտությունից հետո պարզ դարձավ, որ Մարկոսը ստիպված է խաղակոշիկները կախել մեխից։ Նա պետք է վիրահատվի, իսկ 35-ամյա ֆուտբոլիստի համար դժվար կլինի այս ամենից հետո դաշտ վերադառնալ։

Շնորհակալություն ենք հայտնում Մարկոսին այն ուրախ էմոցիաների համար, որոնք նա պարգևել է հայ ֆուտբոլասերներին։

Կիսվել
Загрузка...