Թեմաներ՝
#ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՑՐԵԼ Է ՏԱԳՆԱՊԸ․ «СМЕХОПАНОРАМА»-Ն ՄՆՈՒՄ Է

Ռուս հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը արձագանքեց երեկ սոցցանցերը ցնցած շշուկներին, որ «Смехопанорама» հաղորդումը, որը եթեր է հեռարձակվում 1994 թվականից, փակվում է

Եվգենի Պետրոսյան

Հիշեցնենք՝ երեկ հայտարարվել էր, որ ռուսական հեռուստաընկերությունների միանգամից երեք «մամոնտ» հաղորդումները փակվելու են, դրանք են՝ «Сам себе режиссёр», «Утренняя почта» և «Смехопанорама», որոնց հիմքով են մեծացել ԽՍՀՄ մի շարք սերունդներ։ Շատերն, ի դեպ, զարմանքով բացահայտեցին, որ այդ հաղորդումները մինչև հիմա կան։

Բայց Եվգենի Վահանովիչը բոլորին հանգստացրեց․

«Խոսքն ընդամենը հունվար ամսվա մասին էր։ Ես ինքս եմ այդ ամենի մասին իմանում այն պատճառով, որ դուք ուռճացրիք այս ամենը։ Հաղորդումը շարունակվում է նկարահանվել»։

Դե ինչ, «петросянить» բայը, թվում է, դեռ կապրի ու կապրի։

Կիսվել
Загрузка...